Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան - 6 Մայիսի 2025 - Հ24
/ Տնտեսական / Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան

Global High-Tech Award պետական մրցանակի դափնեկիրը մայիսի 10-ին կժամանի Հայաստան

06.05.2025   18:07 145 Տնտեսական

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական ​​մրցանակի 2024 թ. դափնեկիրը ս.թ. մայիսի 10-ին կժամանի Հայաստան՝ ստանալու մրցանակը:

15 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է Viva-ն։ Մրցանակի նախաձեռնողն ու աջակիցը Սինոփսիս Արմենիա ընկերությունն է:

Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 15-րդ դափնեկրի եռօրյա այցը Հայաստան  ներառում է հանդիպումներ ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (NPUA) ուսանողների և պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ: Տեղի կունենա դափնեկրին համալսարանի պատվավոր դոկտորի կոչում շնորհելու արարողություն, կկազմակերպվի դասախոսություն Հայաստանում ֆրանսիական համալսարանում անցկացվող կոնֆերանսում, այցելություններ Սինոփսիս Արմենիա և TUMO կենտրոններ, ինչպես նաև՝ այցելություն Հայաստանում Ճապոնիայի դեսպանատուն: Այցը կամփոփվի Վանաձոր (ՔՈԱՖ ՍՄԱՐԹ Կենտրոն, Լոռի) այցելությամբ՝ մասնակցելու «Սիլիկոնային սարեր 2025» համաժողովին ու ցուցահանդեսին», որտեղ դափնեկիրը հանդես կգա հիմնական զեկույցով: Ինչպես միշտ, տեղի կունենա «Գլոբալ բարձր տեխնոլոգիաների մրցանակի» հատուկ դրոշմանիշների մարման արարողություն:

Դափնեկիրը նաև կհյուրընկալվի Viva-ի գրասենյակում՝ համատեղ մամուլի ասուլիսի մասնակցելու նպատակով։

«Viva-ն շարունակում է աջակցել է ՏՀՏ ոլորտի այնպիսի նախագծերի, որոնք նպաստում են Հայաստանի մրցակցային առավելությունների մեծացմանը, այդ թվում նաև՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար պետական ​​մրցանակին՝ արդեն 15 տարի անընդմեջ: Ընկերությունն աջակցում է աշխարհում Հայաստանի դերի բարձրացմանը, ՀՆԱ-ի աճին, երկրի մրցակցային առավելությունների ու ստարտափ էկոհամակարգերի զարգացմանն ուղղված նախագծերի», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։ «ՏՀՏ ոլորտում մեր հաջողությունը կախված է ոչ միայն ֆինանսական ներդրումներից, այլև՝ նորարարության, համագործակցության և մշտապես սովորելու  հանդեպ մեր ձգտումից։ ՏՏ ոլորտում համաշխարհային հսկաների այցելությունները Հայաստան և փորձի փոխանակումը կարող են խթան հանդիսանալ նոր նախաձեռնությունների և նախագծերի համար, որոնք Հայաստանի ՏՀՏ ոլորտը կբերեն նոր մակարդակի», - ավելացրել է Viva-ի գլխավոր տնօրենը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0