Հայտարարություն ԶԼՄ-ների համար. մամուլի համատեղ ասուլիս Viva-ի գլխամասային գրասենյակում
Viva-ն տեղեկացնում է, որ այսօր (նոյեմբերի 15-ին) ժամը 16.25-ին, ընկերության գլխամասային գրասենյակում՝ (Երևան, Արգիշտի 4/1) տեղի կունենա մամուլի համատեղ ասուլիս՝ Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար 2023թ. ՀՀ պետական մրցանակը ստանալու նպատակով Հայաստան ժամանած՝ «Infosys» ընկերության հիմնադիր Նարայանա Մուրտիի մասնակցությամբ:
2014 թվականին, Մուրտին CNBC-ի 25 համաշխարհային բիզնես առաջնորդների ցանկում զբաղեցրել է 13-րդ տեղը։ «Fortune» ամսագիրը 2012 թվականին նրան ներառել է «Մեր ժամանակների 12 ձեռներեցները» ցուցակում։ 2008 թվականին Հնդկաստանի կողմից արժանացել է Պադմա Վիբհուշան քաղաքացիական մրցանակին, նույն թվականին Ֆրանսիայի կողմից՝ «Պատվո լեգիոնի շքանշանի ասպետ», իսկ 2007 թվականին՝ «Բրիտանական կայսրության շքանշանի կոմանդոր» տիտղոսներին։ 2005 թվականին «The Economist»-ը Մուրտիին ներառել է «10 ամենաակնածելի համաշխարհային բիզնես առաջնորդները» ցանկում։ 2015 թվականի մարտին, Մուրտին հայտնվել է «The Financial Times»-ի «Տեխնոլոգիական ոլորտի բիզնես առաջնորդների» թոփ 10-ում։
Viva-ն 14 տարի անընդմեջ մրցանակաբաշխության գլխավոր գործընկերն է։