Հեռահաղորդակցության օպերատորները հայտարարում են eSIM Mobile ID լուծման գործարկման մասին - 31 Հունվարի 2025 - Հ24
/ Տնտեսական / Հեռահաղորդակցության օպերատորները հայտարարում են eSIM Mobile ID լուծման գործարկման մասին

Հեռահաղորդակցության օպերատորները հայտարարում են eSIM Mobile ID լուծման գործարկման մասին

31.01.2025   19:00 207 Տնտեսական

imID-ն հայտարարում է Team Telecom Armenia-ի, Ucom-ի և Viva-ի կողմից նորարարական eSIM Mobile ID-ի լուծման գործարկման մասին: Նպատակ ունենալով հեշտացնելու քաղաքացիների՝ առցանց նույնականացման և էլեկտրոնային ստորագրության ակտիվացման գործընթացը՝ առաջիկայում կգործարկվի eSIM Mobile ID-ն։ Մինչ այդ Mobile ID-ն հնարավոր էր ակտիվացնել ցանկացած օպերատորի ֆիզիկական SIM քարտով՝ մոտենալով սպասարկման գրասենյակներ։

eSIM Mobile ID-ն զգալի թռիչք է Հայաստանի թվային առաջխաղացման մեջ՝ հնարավորություն տալով անհատներին և բիզնեսներին անվտանգ և անխափան շփվել թվային աշխարհի հետ: Այս ծառայությունը նախատեսված է հեշտացնելու և անվտանգ դարձնելու առցանց նույնականացումը և էլեկտրոնային ստորագրությունների ստացումը: Քաղաքացիները կարող են ստանալ իրենց eSIM Mobile ID-ն մարտի 29-ից՝ այցելելով հեռահաղորդակցության օպերատորի ցանկացած մասնաճյուղ իրենց նույնականացման քարտով:

Այս նշաձողն արտացոլում է imID-ի խորհրդի` Team Telecom Armenia-ի, Ucom-ի, Viva-ի, ինչպես նաև 10 բանկերի միասնական ներդրումը նորարարության և հասանելիության մեջ՝ Հայաստանը համապատասխանեցնելով համաշխարհային թվային չափանիշներին:

 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0