Հավի կրծքամիսը թարխունով - 22 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Խոհանոց / Հավի կրծքամիսը թարխունով

Հավի կրծքամիսը թարխունով

22.11.2019   15:08 147564 Խոհանոց

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական խոհանոցից հերթական ուտեստը՝ հավի կրծքամիսը թարխունով:

Բաղադրիչները

  • Հավի կրծքամսի 6 խոշոր ֆիլե
  • 400 գրամ շամպինյոն կամ կախասունկ
  • 1 խոշոր գլուխ սոխ
  • 1 բաժակ սպիտակ չոր գինի
  • 300 գ կրեմ-ֆրեշ կամ յուղոտ թթվասեր
  • 15 ճյուղ թարմ թարխուն, ևս մի քանի ճյուղ՝ ձևավորման համար
  • մի բուռ մանրացրած ընկույզ
  • 1 ճ.գ. ալյուր
  • 3 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Սնկերը խոնավ շորով մաքրեք, ոտիկները հեռացրեք: Մաքրեք սոխը: Սոխն ու սնկերը մանր կտրատեք:
  2. Սոխն ու սնկերը ձիթապտղի ձեթի կեսով 5-6 րոպե տապակեք, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Աղ ու պղպեղ արեք, վերցրեք կրակից:
  3. Բլենդերում խառնեք կրեմ-ֆրեշը կամ թթվասերը, սպիտակ գինին, աղը, աղացած սև պղպեղն ու մանրացրած ընկույզը: 
  4. Հավի կրծքամսի ֆիլեները երկու կողմից աղ ու պղպեղ արեք: Տապակին ձեթ քսեք, հավի կրծքամսերը տեղադրեք դրա մեջ, կրծքամսերի վրա էլ լցրեք տապակած սոխն ու սնկերը:
  5. Ապա վրան լցրեք բլենդերի պարունակությունը, մանր կտրատած թարխունը: 30 րոպեով տապակը տեղադրեք 170 աստիճան տաքության ջեռոցում:
  6. Կրծքամսերը հանեք ջեռոցից: Սոուսի համար առանձնացրեք հեղուկը, որի մեջ դրանք տապակվել են, լցրեք կաթսան: Ավելացրեք մնացած ձեթն ու հասցրեք եռման աստիճանի: Կրծքամսերն ու սնկերը ծածկեք փայլաթիթեղով, որ չսառչեն:
  7. Ալյուրը խառնեք 1 ճ.գ. ջրի հետ: Ստացված զանգվածն ավելացրեք սոուսին: Եփեք, մինչև սոուսը խտանա, մոտավորապես 2-3 րոպե: Անհրաժեշտության դեպքում աղ ու պղպեղ արեք: 
  8. Ուտեստը մատուցեք ստացված սոուսով, զարդարեք թարխունի ճյուղերով: Որպես խավարտ կարող եք մատուցել մակարոնի ցանկացած տեսակ:

Խորհուրդ: Որպեսզի կրծքամսերը փափուկ ստացվեն, պատրաստելուց առաջ 2-3 ժամ մարինացրեք սերուցքի մեջ:

Խորհուրդ 2: Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0