Հեշտ ու համեղ. Կարբոնադա - 29 Փետրվարի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Կարբոնադա

Հեշտ ու համեղ. Կարբոնադա

29.02.2020   15:00 210999 Խոհանոց

Իտալական խոհանոցի այս ուտեստը՝ Կարբոնադան, ժամանակին պատրաստել են մսից, որը գտնելը հիմա շատ դժվար է: 
Բաղադրատոմսի երկու տարբերակ է եղել: Առաջին տարբերակը պատրաստել են վայրի խոզի մսից, որին ավելացրել են մեծ քանակի սոխ ու մուգ գարեջուր: 

Մյուս բաղադրատոմսի համաձայն էլ՝ անհրաժեշտ է եղել աղ դրած տավարի միս: Ընդ որում՝ այս ուտեստը շատ թանկարժեք է համարվել, ինչը կապված է եղել ոչ թե մսի, այլ աղի թանկության հետ: Ժամանակին աղ միայն ծովի աղից են ստացել, այդ իսկ պատճառով ծովից հեռու շրջաններն այս ուտեստն իրենց թույլ տալ չէին կարող:

Մենք առաջարկում ենք Կարբոնադայի ժամանակակից տարբերակը՝ սովորական տավարի մսից, որից ուտեստը պակաս համեղ չի ստացվում: 

Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 13 ժամ առաջ:

Բաղադրիչները

  • 500 գ տավարի փափուկ միս
  • 2 միջին չափի գազար
  • 1 ճյուղ նեխուր
  • 2 միջին գլուխ սոխ
  • մեծ գլուխ սխտորի կեսը
  • 3/4 ճ.գ. ալյուր
  • 1/2 լ կարմիր գինի
  • 1 դափնու տերև
  • աղացած դարչին, մեխակ և ընկույզ
  • 3 ճ.գ. խոշոր աղ
  • ձիթապտղի յուղ

Պատրաստման եղանակը

  1. Տավարի միսը կտրեք հաստ շերտերով, տեղադրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, որպեսզի այն համարյա ծածկի միսը: Ավելացրեք խոշոր աղն ու դափնու տերևը:
  2. Գազարն ու նեխուրը կտրտեք փոքրիկ քառակուսիների ձևով ու ավելացրեք մսին: Սխտորը պճեղների բաժանեք, բայց մի մաքրեք, մի փոքր սեղմեք դանակի կոթով ու լցրեք դրանք նույն կաթսայի մեջ: Թողեք 12 ժամ:
  3. 12 ժամ հետո կաթսայից հանեք մսի կտորները, տեղադրեք փոքր քանակի ձիթապտղի յուղով տաքացրած թավայի մեջ, 5 րոպե տապակեք: Կաթսայի ջրից հանեք բանջարեղենը, ավելացրեք մսին: Դափնու տերևը գցեք: Բանջարեղենն ու միսը տապակեք ևս 10 րոպե:
  4. Միսը համեմեք ձեր ճաշակով: Ալյուրը խառնեք գինու հետ, ավելացրեք մսին: Թույլ կրակի վրա ևս 40 րոպե շոգեխաշեք:

Մատուցեք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0