Հեշտ ու համեղ. Կարկանդակ «Ջամիլյա» - 22 Փետրվարի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Կարկանդակ «Ջամիլյա»

Հեշտ ու համեղ. Կարկանդակ «Ջամիլյա»

22.02.2020   15:00 258572 Խոհանոց

Ջամիլյան շատ տարածված անուն է հյուսիսաֆրիկյան երկրներում: Ամենայն հավանականությամբ, թունիսյան այս կարկանդակը նվիրված է հրուշակագործ մի աղջնակի, որը խառնել է իր հայրենի հողի բոլոր համեղ մրգերն ու ընկուզեղենը, քաղցրացրել դրանք շաքարով ու մեղրով և պատել ձյունաճերմակ շաքարաշերտով:

Բաղադրիչները

  • 250 գ կորիզով խուրմա
  • 100 գ ընկույզ
  • 100 գ մաքրած նուշ
  • 70 գ կարագ, մի փոքր էլ տապակին քսելու համար
  • 4 ձու
  • 1 ճ.գ. մեղր
  • 100-150 գ շաքարի փոշի
  • 1 ճ.գ. վանիլային շաքար
  • 50 գ օսլա
  • կես նարնջի հյութ
  • աղ

Շաքարաշերտի համար

  • 180 գ շաքարի փոշի
  • 1 ձվի սպիտակուց
  • կիտրոնի ¼ մասի հյութ

Պատրաստման եղանակը

  1. Խուրմայից հեռացրեք կորիզը ու հնարավորության դեպքում՝ նաև կաշին:
  2. Կտրատեք նուշը, ընկույզն ու խուրման: Մի փոքր մաս առանձնացրեք՝ կարկանդակը զարդարելու համար:
  3. Խուրմային ավելացրեք մեղրն ու հալեցրած կարագը, խառնեք: Առանձնացրեք ձվերի դեղնուցներն ու սպիտակուցները:
  4. Խառնիչով հարեք ձվի դեղնուցները, 100 գ շաքարի փոշին ու վանիլային շաքարը: Ավելացրեք նարնջի հյութը, մաղած օսլան, խառնեք, ստացված խառնուրդն ավելացրեք խուրմայի զանգվածին:
  5. Սպիտակուցները մի փոքր աղի հետ հարեք, ավելացրեք խմորի մեջ:
  6. 24 սմ տրամագծով տապակին կարագ քսեք, խմորը լցրեք մեջը: Տապակը տեղադրեք 220 աստիճան տաքության ջեռոցում: 10 րոպեից ջերմաստիճանն իջեցրեք 180 աստիճանի, թխեք ևս 10 րոպե, հետո էլի իջեցրեք ջերմաստիճանը, այս անգամ՝ 160 աստիճանի, թխեք ևս 10-15 րոպե:
  7. Կարկանդակը հանեք ջեռոցից: Թողեք մի քիչ հովանա: Ջեռոցի ցանցի վրա փայլաթիթեղ դրեք, կարկանդակը տեղադրեք վրան: 30 րոպե թողեք՝ թող հովանա:
  8. Շաքարաշերտի համար խառնեք 180 գ շաքարի փոշին ու կիտրոնի հյութը: Հովացած կարկանդակը պատեք ստացված շաքարաշերտով, զարդարեք առանձնացրած ընկուզեղենով ու խուրմայով: 
  9. Երբ շաքարաշերտը հովանա, կարող եք մատուցել:

Խորհուրդ: Կարկանդակը կարող է մի փոքր քաղցր ստացվել, այնպես որ՝ շաքարը մաս-մաս լցրեք, ընթացքում ստուգեք խմորի քաղցրությունը: Այս բարձր կալորիականությամբ կարկանդակի հետ լավ է թունդ սուրճ կամ անանուխով թեյ մատուցեք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0