Մուտք / Գրանցում
23.11.2024, 12:21
-->
Հեշտ ու համեղ. Կիտրոններ «Միմոզա»
Ներկայացնում ենք «Միմոզա» նախուտեստը, որը հայտնի է միջերկրածովյան երկրներում ու Ֆրանսիայի հարավում:
Բաղադրիչները
6 բաժնի համար
3 խոշոր կիտրոն
6 ձու
200 գ. պահածոյացված թյունոս
կես քաղցր կանաչ տաքդեղ
կես քաղցր դեղին տաքդեղ
6-8 ձիթապտուղ
6 չերրի լոլիկ
Կիտրոնից մայոնեզի համար
1 դեղնուց
1 ճ.գ. մանանեխ
կես կիտրոնի հյութ
200 մլ ձիթապտղի յուղ
աղ
Պատրաստման եղանակը
- Լավ լվացեք կիտրոնները, կիսեք, գլխամասերը կտրեք, որպեսզի կիտրոնները հնարավոր լինի ափսեի մեջ դնել: Կիտրոնի կեսերից հեռացրեք միջուկը:
- Կիտրոնի մայոնեզ պատրաստեք. հարեք ձուն, կաթիլ-կաթիլ ավելացրեք ձիթապտղի յուղը: Ապա ավելացրեք կիտրոնի հյութն ու մանանեխը, աղը:
- 6 ձվերը եփեք, մաքրեք կեղևից, թողեք՝ հովանան: Սպիտակուցները մանր կտրատեք:
- Քաղցր տաքդեղները մաքրեք սերմերից, մանր կտրատեք: Չերրի լոլիկները 4 մասի բաժանեք: Թյունոսը հանեք յուղից, անձեռոցիկով չորացրեք: Ձիթապտուղները մանր կտրատեք:
- Խառնեք ձուկը, սպիտակուցները, տաքդեղները, չերրի լոլիկը, ձիթապտուղներն ու մայոնեզը: Խառնուրդը լցրեք կիտրոնի կեսերի մեջ:
- Ձվի դեղնուցը մանրացրեք, փշրեք խառնուրդով լցրած կիտրոնների վրա: Կիտրոնները 30 րոպեով տեղադրեք սառնարանում: Մատուցեք սառը վիճակում:
Խորհուրդ. Եթե կիտրոնները շատ թթու չեն, կարող եք նրանց միջուկը մանրացնել ու ավելացնել թունաձկան խառնուրդին: