Հեշտ ու համեղ. Կոշերի - 24 Մարտի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Կոշերի

Հեշտ ու համեղ. Կոշերի

24.03.2020   15:00 278777 Խոհանոց

Ցանկացած եգիպտացու ավանդական ճաշը կոշերին է՝ տապակած սոխով բրինձն ու ոսպը: Սա տեղական արագ սնունդն է: Այս ուտեստը հաճախ մատուցում են կծու չիլի սոուսով, որը փարավոնների երկրում շատ են սիրում:

Բաղադրիչները

  • 2 բաժակ երկար բրինձ
  • 500 գ ոսպ
  • 3 պճեղ սխտոր
  • 1 լ լոլիկի պյուրե
  • 1 միջին չափի սոխ
  • 50 մլ խնձորի քացախ
  • 1 ճ.գ. շաքարավազ
  • 3 ճ.գ. բուսական յուղ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Ոսպը լվացեք, լցրեք կաթսայի մեջ, վրան սառը ջուր լցրեք, դրեք կրակի վրա, եռացրեք: Աղ չանեք: Ոսպը եփեք մոտ 10-50 րոպե՝ կախված նրա սորտից:
  2. Բրինձը լցրեք կաթսայի մեջ, 3 բաժակ եռացրած ջուր լցրեք վրան, աղ արեք, խառնեք, կափարիչը փակեք, եռացրեք: Եռալուց հետո կրակը թուլացրեք, եփեք 15 րոպե: Կաթսան վերցրեք կրակի վրայից, ծածկեք սրբիչով, թողեք 15 րոպե:
  3. Սխտորը մաքրեք ու կտրատեք, 1 ճ.գ. յուղով 30 վայրկյան տապակեք հաստ հատակով կաթսայի մեջ: Ավելացրեք լոլիկի պյուրեն, տապակեք ևս 15-20 րոպե: Ապա ավելացրեք քացախը, շաքարը, հասցրեք եռման աստիճանի, վերցրեք կրակից, աղ արեք:
  4. Սոխը օղակաձև կտրատեք, մնացած յուղով տապակեք թավայի մեջ, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  5. Ոսպը լցրեք տաքացրած ափսեի մեջ, վրան ավելացրեք բրինձը, հետո լոլիկի սոուսն ու զարդարեք տապակած սոխով:

Խորհուրդ: Կոշերիի մեջ կարելի է նաև ոսպ, վերմիշել կամ սիսեռ ավելացնել: 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0