Մուտք / Գրանցում
21.11.2024, 14:00
-->
Հեշտ ու համեղ. Լոբով ապուր՝ հունական ձևով
Հունական այս ապուրի հետ ավանդաբար չորացրած սպիտակ հաց ու ձիթապտուղ են մատուցում, իսկ ցանկացողներին հենց ափսեի մեջ սոխ ու սխտոր են ավելացնում:
Ուտեստը սկսեք պատրաստել մատուցելուց 14 ժամ առաջ:
Բաղադրիչները
6 բաժնի համար
- 200 գ չոր սպիտակ լոբի
- 1 մեծ գլուխ սոխ
- 1 ճյուղ նեխուր
- 3 միջին չափի գազար
- 400 գ կտրտած լոլիկ իր հյութի մեջ
- 2 ճյուղ մաղադանոս
- 1 ճ.գ. տոմատի մածուկ
- 100 մլ ձիթապտղի յուղ
- 1 ճ.գ. չորացրած խնկածաղիկ
- աղ
- աղացած սև պղպեղ
- 1 լ ջուր
Մատուցելու համար
- սպիտակ հացի չորացրած կտորներ
- փոքր ափսեով խոշոր ձիթապտուղ
Պատրաստման եղանակը
- Լոբին 12 ժամ դրեք սառը ջրի մեջ: Հետո լվացեք, լցրեք կաթսայի մեջ: Վրան սառը ջուր լցրեք, հասցրեք եռման աստիճանի, եփեք 5 րոպե, ջուրը թափեք:
- Բարակ կտրատեք սոխը, նեխուրն ու գազարը:
- Լոբու վրա սառը ջուր լցրեք, ավելացրեք կտրտած բանջարեղենը, լոլիկն իր հյութի հետ միասին, խառնեք:
- Ավելացրեք ձիթապտղի յուղը, խնկածաղիկը, պղպեղ արեք, դրեք կրակի վրա: Աղ դեռ մի արեք: Հասցրեք եռման աստիճանի ու եփեք, մինչև լոբին փափկի՝ մոտ 1 ժամից-1 ժամ 20 րոպե:
- Վերջում աղ արեք, ավելացրեք տոմատի մածուկն ու մանր կտրտած մաղադանոսը, խառնեք, թողեք մի քիչ հովանա:
Մատուցեք չորացրած սպիտակ հացով ու ձիթապտուղներով: