Հեշտ ու համեղ. Մուսակա՝ հունական Նակսոս կղզուց - 21 Մարտի 2020 - Հ24
/ Խոհանոց / Հեշտ ու համեղ. Մուսակա՝ հունական Նակսոս կղզուց

Հեշտ ու համեղ. Մուսակա՝ հունական Նակսոս կղզուց

21.03.2020   15:00 271408 Խոհանոց

Ներկայացնում ենք հունական խոհանոցի հայտնի ուտեստներից մեկը՝ մուսական:

Բաղադրիչները

  • 2-3 խոշոր բադրիջան
  • 4 միջին կարտոֆիլ
  • 200 գ պարմեզան կամ պեկորինո (կարող եք փոխարինել այլ պինդ պանրով)
  • 4 ճ.գ. կարագ
  • ձիթապտղի յուղ
  • ալյուր
  • աղ

Մսից ռագուի համար

  • 500 գ ոչխարի մսի խճողակ
  • 1 միջին չափի գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 400 գ կտրտած լոլիկ՝ սեփական հյութի մեջ
  • 2 ճ.գ. ձիթապտղի յուղ
  • 1 դափնու տերև
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Բեշամել սոուսի համար

  • 500 մլ կաթ
  • 30 գ կարագ
  • 3 ճ.գ. ալյուր
  • մի պտղունց ընկույզ
  • աղ

Պատրաստման եղանակը

  1. Մսից ռագուի համար մանր կտրատեք սոխն ու սխտորը, ձիթապտղի յուղով 5 րոպե տապակեք թավայի մեջ:
  2. Թավայի մեջ ավելացրեք ոչխարի մսի խճողակը, ուժեղացրեք կրակը ու խառնելով՝ տապակեք, մինչև մսի գույնը փոխվի:
  3. Ավելացրեք լոլիկներն ու նրա հյութը, դափնու տերևը, աղ ու պղպեղ արեք, դրեք կափարիչը, 1 ժամ թույլ կրակի վրա շոգեխաշեք:
  4. Բադրիջանները շրջանաձև կտրատեք, մոտ ½ սմ հաստությամբ, աղ արեք, թողեք 20 րոպե: Ապա պահեք հոսող ջրի տակ, չորացրեք, թաթախեք ալյուրի մեջ, ձիթապտղի յուղով թավայի մեջ երկու կողմից տապակեք, մինչև ոսկեգույն երանգ ստանալը: 
  5. Մաքրեք կարտոֆիլը, կտրտեք ինչպես բադրիջանները՝ շրջանաձև ու ½ սմ հաստությամբ: Տապակեք կարագի մեջ, մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
  6. Պատրաստեք բեշամել սոուսը: Ալյուրը տապակեք կարագի մեջ, մինչև ոսկեգույն երանգ ստանալը՝ մոտ 2-3 րոպե:
  7. Քիչ-քիչ ավելացրեք տաք կաթը ու անընդհատ խառնեք սոուսը, որպեսզի գնդիկներ չառաջանան: Աղ արեք, ավելացրեք ընկույզը, եփեք մինչև խտանալը՝ մոտ 4-5 րոպե:
  8. Տապակին կարագ քսեք, շարեք կարտոֆիլը, վրան լցրեք քերած պանրի 1/3-ը: Վրան լցրեք մսից ռագուն, ծածկեք բադրիջաններով, լցրեք պանրից ևս 1/3 մաս:
  9. Լցրեք բեշամել սոուսը, վրան լցրեք պանրի մնացած մասն ու 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս ջերմաստիճանի ջեռոցում:

Մուսական մատուցեք տաք վիճակում:
 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0