Մուտք / Գրանցում
21.11.2024, 15:25
-->
Հեշտ ու համեղ. Տապակած կրեմ
Տապակած կրեմը Իսպանիայի ավանդական աղանդերներից է: Այն պատրաստում են նաև Իտալիայի հյուսիսային շրջաններում: Իսպանական ու իտալական տարբերակների միջև տարբերությունը վանիլը դարչինով փոխարինելն է:
Իսկ բոլոր տարբերակների համար պարտադիր պայման է բարակ, խրթխրթան կեղևն ու փափուկ միջուկը. դա հենց այն է, ինչի համար արժե կյանքում գոնե մեկ անգամ փորձել այս ուտեստը:
Աղանդերը սկսեք պատրաստել մատուցելուց 3 ժամ առաջ:
Բաղադրիչները
- 500 մլ կաթ
- 3 ճ.գ. շաքարավազ
- 2 ճ.գ. եգիպտացորենի ալյուր
- 3 մեծ ձվի դեղնուց
- 1 ձու
- 6-8 ճ.գ. պաքսիմատ
- դարչինի կես փայտիկ
- 1 կիտրոնի կեղև
- 50 գ կարագ
- աղ
- շաքարի փոշի՝ մատուցելու համար
Պատրաստման եղանակը
- Կաթսայի մեջ լցրեք կաթը, ավելացրեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը: Կաթսան դրեք միջին ուժգնության կրակի վրա, կաթը հասցրեք եռման աստիճանի, հանեք կրակի վրայից: Կափարիչը փակեք, թողեք մի քիչ հովանա: Կաթը պետք է մի փոքր տաք մնա: Կաթից հանեք դարչինի փայտիկն ու կիտրոնի կեղևը:
- Փոքրիկ կաթսայի մեջ շաքարի հետ հարեք ձվի դեղնուցները՝ մինչև սպիտակելը, ավելացրեք եգիպտացորենի ալյուրը, խառնեք: Խառնելով քիչ-քիչ ավելացրեք տաք կաթը: Կաթսան դրեք կրակին, խառնուրդը հասցրեք եռման աստիճանի՝ ընթացքում չդադարեցնելով խառնելը:
- Երբ կրեմը թանձրանա (մոտ 7 րոպե հետո) վերցրեք այն կրակից: Ուղղանկյունաձև տապակին կարագ քսեք, կրեմը լցրեք մեջը, 2 ժամով տեղադրեք սառնարանում:
- 2 խորը ափսե վերցրեք: Մեկի մեջ 1 ճ.գ. ջրով, մի փոքր աղով հարեք 1 ձուն, իսկ մյուսի մեջ լցրեք չորահացը:
- Խորը կաթսայի մեջ տաքացրեք կարագը (մոտ 4 րոպե), մեջը 1 սմ հաստության հաց դրեք: Այն պետք է 20-30 րոպեից ոսկեգույն երանգ ստանա. դա կնշանակի, որ կարագը անհրաժեշտ չափով տաքացել էր: Հացը հանեք միջից:
- Հովացած կրեմը ուղղանկյունաձև կտրատեք, դրանցից յուրաքանչյուրը սկզբում ձվի մեջ թաթախեք, ապա պաքսիմատի և տապակեք տաքացրած կարագի մեջ մինչև ոսկեգույն երանգ ստանալը:
- Տապակած կրեմի պատրաստի ուղղանկյունիկները դրեք անձեռոցիկի վրա, որպեսզի ավելորդ կարագը ներծծվի: Պատրաստի կրեմները տեղադրեք մի փոքր տաքացրած ափսեի մեջ, վրան շաքարի փոշի ցանեք:
Միանգամից, տաք վիճակում մատուցեք: