Մուտք / Գրանցում
21.11.2024, 14:02
-->
Հեշտ ու համեղ. Թխվածքաբլիթ կանտուչի՝ սուրճով
Կանտուչի թխվածքաբլիթի օրիգինալ բաղադրատոմսն ամենայն հավանականությամբ ծնվել է 16-րդ դարում՝ Հռոմում: Հենց այդ ժամանակ էլ այն տարածվել է ողջ Կենտրոնական Իտալիայով ու շատ հայտնի դարձել: Սովորաբար այս թխվածքաբլիթը մատուցում են աղանդերին՝ քաղցր գինով:
Ներկայումս կանտուչիի մեծ քանակությամբ բաղադրատոմսեր կան: Մենք ներկայացնում ենք Պերուջա քաղաքի հայտնի խոհարար Գուլյերմո Գամբերինիի հորինած տարբերակը:
Բաղադրիչները
- 500 գ ալյուր
- 200 գ մաքրած նուշ
- 200 գ կարագ
- 150 մլ թունդ սուրճ
- 1,5 բաժակ շաքար
- 2 ձու
- մի բուռ չամիչ
- 3 ճ.գ. շոկոլադի փշուրներ
- 1 փաթեթ կամ 10 գ փխրեցուցիչ
Պատրաստման եղանակը
- Սուրճը լցրեք փոքրիկ կաթսայի մեջ, ավելացրեք շաքարի 2/3-ը, եփեք միջին ուժգնության կրակի վրա, մինչև հեղուկը օշարակի վերածվի՝ մոտ 5-7 րոպե: Սուրճի օշարակը վերցրեք կրակի վրայից, ավելացրեք չամիչը և թողեք սառչի: Ավելացրեք շոկոլադի փշուրները:
- Կարագը թողեք՝ փափկի: Նուշը սրճաղացով աղացեք, ստացված փոշին ավելացրեք ալյուրին ու փխրեցուցիչին: Ավելացրեք մնացած շաքարն ու կարագը, նաև սուրճի օշարակն ու խմոր հունցեք:
- Խմորը լցրեք տապակի մեջ այնպես, որ բարձրությունը չգերազանցի 1,5 սմ-ը: Տապակը 20 րոպեով տեղադրեք 180 աստիճան ցելսիուս տաքության ջեռոցում:
- Տապակը հանեք ջեռոցից, թողեք՝ թխվածքաբլիթը հովանա, շեղանկյունաձև կտրատեք:
Խորհուրդ: Այս թխվածքաբլիթը կարող եք պարզապես մատուցել թեյի կամ սուրճի հետ: Բայց այն ավելի համեղ է վանիլային պաղպաղակի կամ վանիլային կրեմի և, իհարկե, գինու հետ: