Հունվարի 27-ից փետրվարի 2-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի
Խոյ
Բոլոր գործերում նորի ձգտում կառաջանա, անհրաժեշտ կլինի մասնակցել կոլեկտիվ գործողություններին, շփվել ընկերների հետ: 27-30-ին՝ տրամադրության անսպասելի փոփոխություն, անկայունություն հարաբերություններում, կասկածամտություն: Շտապողականությունը կարող է վնասել ազդեցիկ անձանց հետ հարաբերություններին, արտասահմանի հետ գործերին:
1-2-ին՝ ակտիվություն նյութական դաշտում, կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն կառաջանա բիզնեսի ու առևտրի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Ցուլ
Ծրագրերի իրագործման ու դիրքերն ամրապնդելու համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 27-30-ին՝ անկայունություն հարաբերություններում, խանդ: Շտապողականությունը կարող է խանգարել համատեղ ֆինանսական գործերին ու բիզնեսին: Հնարավոր են հարկերի հետ կապված խնդիրներ: Վեճեր՝ ընկերների հետ:
1-2-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կստեղծվի:
Երկվորյակ
Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 27-30-ին ցանկություններն իրագործելու ու նպատակին հասնելու հարցում ավելորդ ակտիվությունը կարող է խնդիրներ ստեղծել հարաբերություններում: Անբարենպաստ ժամանակահատված է բանակցությունների ու համաձայնությունների, գործնական ու սիրային կապերի համար:
1-2-ին անսպասելի աշխատանքն ու տան հետ կապված հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք: Բարձր զգայունակություն ու հուզականություն:
Խեցգետին
Ծանր ու անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով: 27-30-ին՝ խնդիրներ սիրային հարաբերություններում: Խանդ: Ուրիշների զգացմունքների ու տրամադրության հանդեպ անուշադրությունը կխանգարի իրագործել սեփական ցանկություններն ու հասնել նպատակներին:
1-2-ին՝ ազատությունը պահպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Առյուծ
Հատուկ ուշադրություն պետք է դարձնեք շուրջը տեղի ունեցող ամեն ինչին: Մեծ կախվածություն կառաջանա ուրիշներից: 27-30-ին խնդիրներ կծագեն սիրային հարաբերություններում: Խանդ: Ուրիշների զգացմունքների ու տրամադրության հանդեպ ուշադրության պակասը կխանգարի հասնել նպատակներին ու իրագործել ցանկությունները:
1-2-ին ակտիվ մասնակցություն կունենաք տնային գործերին, աշխատանք ի նպաստ ընտանիքի: Ցանկություններն իրականացնելու ձգտում, բարձր նպատակասլացություն:
Կույս
Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Գործերն ավարտելու համար մեծ ջանքեր պետք է գործադրեք: 27-30-ին խնդիրներ կստեղծվեն ընտանեկան հարաբերություններում, որոնք կարող են անդրադառնալ նաև գործնական հարաբերությունների վրա: Ճաշակի, վարքի հետ կապված վեճեր: Խանդ սիրելիի հանդեպ:
1-2-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու ու կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հանդիպումներ՝ արտերկրից եկած հարազատների հետ կամ հեռվից նորություններ կստանաք:
Կշեռք
Ուժերի վերելքի, դիրքերի ամրապնդման և ուշադրությունը ձեզ վրա հրավիրելու շրջան է: 27-30-ին՝ խնդիրներ գործնական հանդիպումների ժամանակ ու գործընկերների հետ հարաբերություններում: Կծանրաբեռնվեք գործերով ու հոգսերով, մտերիմների կողմից անհրաժեշտ աջակցությունը չեք ստանա: Անբարենպաստ օրեր են ղեկավարության հետ շփվելու համար:
1-2-ին՝ անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանը, խառնվել ընտանեկան հարաբերություններին կամ ընտանիքի բյուջեին:
Կարիճ
Մեծ ուշադրություն կխլեն ընտանեկան հոգսերն ու հարազատների հետ գործերը: Հետաքրքրություն կառաջանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ: 27-30-ին՝ խնդիրներ սիրային հարաբերություններում: Անհիմն ու իմպուլսիվ ծախսեր կանեք նորաձև իրերի վրա: Խանդ:
1-2-ին՝ շփումներ, հետաքրքրություն կցուցաբերեք ամուսինների գործերին: Զգայունակություն ուրիշների տրամադրության հանդեպ:
Աղեղնավոր
Շատ հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Հետաքրքրասեր կլինեք, կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 27-30-ին՝ խնդիրներ հարաբերություններում, բարձր հուզականություն: Հնարավոր է խանդ: Հարաբերություններ կպարզեք հարազատների հետ:
1-2-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կցուցաբերեք օգնություն հարազատներին՝ նրանց գործերի կարգավորման հարցում: Ուշադիր եղեք առողջության նկատմամբ:
Այծեղջյուր
Նյութական շահի ձգտում: Կփորձեք ամրապնդել ձեր դիրքերը: 27-30-ին՝ խնդիրներ ուրիշների զգացմունքների ու տրամադրության հանդեպ ուշադրության պակասի պատճառով: Առանձնանալու ձգտում: Անհաջող հանդիպումներ կամ ուղևորություններ:
1-2-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Զբաղված կլինեք անձնական գործերով ու խնդիրներով: Գործունեության մի շարք ոլորտներում կամրապնդեք ձեր դիրքերը: 27-30-ին խնդիրներ կառաջանան ընկերների հետ հարաբերություններում, կոլեկտիվների, ֆինանսական գործերի հետ կապված հարցերում: Կծագեն վեճեր գումարի պատճառով: Իմպուլսիվ ծախսեր:
1-2-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում, հարազատների կողմից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ՝ հարազատների հետ:
Ձկներ
Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: 27-30-ին գերակտիվությունն ու ագրեսիվությունը կարող են արգելակել ֆինանսական, մասնագիտական ծրագրերը: Խնդիրներ՝ կարևոր մարդկանց հետ հարաբերություններում: Նկատելի կդառնա էսթետիկ ճաշակի պակասը: Բարձր հուզականություն:
1-2-ին կշփվեք հարազատների ու գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ՝ ընտանեկան կամ կենցաղային գործերով: Հուզականություն՝ զրույցների ժամանակ: