ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը - 6 Հունվարի 2020 - Հ24
/ Դայջեսթ / ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը

ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանի հարցազրույցը

06.01.2020   11:30 249689 Դայջեսթ

Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը հարցազրույց է տվել «Ազատություն ռադիոկայանին»։

«Ազատություն». - Թերևս ամփոփենք տարին: Դուք ինչպե՞ս եք գնահատում Հատուկ քննչական ծառայության աշխատանքը, շատ քրեական գործեր մուտքագրվեցին ՀՔԾ՝ պայմանավորված հեղափոխությունից հետո տեղի ունեցած դեպքերով, շատ էին խոսակցությունները, որ պարզապես ռեսուրսները չեն բավականեցնում, ծանրաբեռնված են աշխատում, և կարիք կա բարելավումների:

Սասուն Խաչատրյան. - Իրոք, աշխատել ենք այս տարի ծանրաբեռնված, բայց արդյունքներն էլ նույնպես լավն են, ինչ վերաբերում է ռեսուրսները չբավարարելուն, տվյալ դեպքերում մենք կազմում ենք քննչական խմբեր, և գլխավոր դատախազի ցուցումի համաձայն նաև այլ քննչական մարմիններից ներգրավվում ենք քննիչներ, փորձում ենք այդ խնդիրը լուծել նման եղանակով:

«Ազատություն». - Ֆինանսական առումով, ես գիտեմ, որ սովորաբար բյուջե որոշակի գումարներ են վերականգնվում տարբեր քրեական գործերից: Ինչքա՞ն գումար է վերականգնվել, և եթե քրեական գործերը կարող եք նշել, խնդրում եմ դրանք ևս նշել:

Սասուն Խաչատրյան. - Այս տարին աննախադեպ էր վերականգնված գումարի առումով: 11 ամիսների տվյալներով վերականգվել է բյուջե, կանխկիկ գումարով վերականգնման մասին է խոսքը, 4 միլիարդ 300 միլիոն դրամի չափ գումար: Սա աննախադեպ մեծ թիվ է, և այդ թիվը 7-ից ավելի անգամ մեծ է, քան Հատուկ քննչական ծառայության գոյության ողջ 11 տարիների ընթացքում բյուջե վերադարձված գումարը միասին վերցրած, այսինքն՝ մենք եթե վերցնենք տարեկան միջինացված թիվը, շուրջ 70-80 անգամ ավելի շատ գումար ենք վերադարձրել, քան նախորդ տարիներին վերադարձվում էր ամեն տարի:

«Ազատություն». - Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Սասուն Խաչատրյան. - Նախ գործերի բնույթը. այս ընթացքում քննվեցին և՛ ապօրինի հարստացման վերաբերյալ քրեական գործեր, և՛ հարկերից խուսափելու վերաբերյալ քրեական գործեր, ի դեպ նշեմ, որ իմ ասած թիվը վերաբերում է միայն կանխիկ գումարով բյուջե վերադարձված գումարին, իսկ բազմակի անգամ, տասնյակ անգամ ավելի անշարժ գույքի վրա է արգելանք դրվել, կալանք է դրվել է բանկերոմ գտնվող դրամական միջոցների վրա, որոնք արդեն կտնօրինվեն դատական ակտերով, այս պահին բյուջե չեն վերադարձվել, բայց անկնալում ենք, որ նաև դատական հեռանկարը դրական կլինի, և այդ գումարները կվերադարձվեն բյուջե:

«Ազատություն». - Իսկ ովքե՞ր են այն անձինք, եթե կարող եք անուններ հնչեցնել, որ գումարներ են վերադարձրել պետբյուջե, որովհետև խոսվում է առանց մեղադրական եզրակացության, առանց դատավճռի ապօրինի հարստացման դեպքում գումարների վերադարձի մասին: Խոսքը նաև սրա՞ մասին է:

Սասուն Խաչատրյան. - Ոչ, խոսքը դրա մասին չէ, դա այլ գործընթաց է, այդ օրենքը դեռևս չի ընդունվել, խոսքը միայն քրեական դատավարության ընթացակարգով վերադարձված գումարների մասին է: Ենթադրենք, քրեական գործով հայտնաբերվել է հարկերից խուսափելու դեպք, անձը վերադարձրել է պետությունից թաքցրած հարկերը, գումարած տույժ-տուգանքները, և խրախուսական նորմի գործողությամբ նրան ազատել ենք քրեական պատասխանատվությունից, այսինքն՝ այն դեպքերն են, երբ կա քրեական վարույթն իրականացնող մարմնի որոշում անձի նկատմամբ այդ խրախուսական նորմի կիրառմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

Ամբողջական հարցազրույցը տեսանյութում։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0