Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը - 8 Մարտի 2023 - Հ24
/ Տնտեսական / Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը

Ի՞նչ նվեր են գերադասում կանայք Մարտի 8-ի կապակցությամբ․ Վիվա-ՄՏՍ-ի հարցումը

08.03.2023   10:00 26997 Տնտեսական

Հարգելի գործընկերներ

Ի՞նչ նվիրել սիրելի կանանց Մարտի 8-ի կապակցությամբ․ ծաղիկնե՞ր, շոկոլա՞դ, իսկ գուցե՝ թանկարժեք զարդե՞ր։ Այս հարցն ամեն տարի  «տանջում է» գրեթե  բոլոր տղամարդկանց։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը, որոշել է օգնել նրանց այս դժվարին հարցում և պարզել, թե ինչ նվեր են ցանկանում ստանալ հայաստանցի կանայք։

Այս կապակցությամբ ընկերությունը «Viber» հավելվածի Viva-MTS ալիքի միջոցով կանանց շրջանում իրականացրել է հարցում, որին մասնակցել է 12 771 մարդ (2023թ. մարտի 7-ի, ժամը 17:00-ի տվյալներով)։

Ըստ հարցման՝ կանանց ավելի քան մեկ երրորդը՝ 37%-ը, նախընտրում է դեպի արտերկիր ճամփորդական փաթեթ։ Երկրորդ հորիզոնականը հավասարապես կիսում են ավանդական նվերների և ժամանակակից տեխնոլոգիաների սիրահարները․ 17%-ը նախընտրում է ծաղիկներ, ևս 17%-ը՝ բջջային հեռախոս կամ այլ էլեկտրոնային սարք։ Զարդերի սիրահարները (9%) զբաղեցնում են երրորդ, իսկ օծանելիքի սիրահարները՝ (7 %)  չորրորդ տեղը։

Ցուցակը եզրափակում են կենցաղային տեխնիկայի, խնամքի պարագաների և հագուստի սիրահարները։ Հարցման մասնակիցների միայն 3-ական %-ն է ցանկանում ստանալ նմանօրինակ նվերներ։

Որքանո՞վ օգտակար կլինեն այս հարցման արդյունքները՝ որոշում եք դուք։ Այնուամենայնիվ, ինչ էլ նվիրեք ձեր կանանց, հիշե՛ք, որ նրանք արժանի են լավագույնին ամեն օր և ամեն վայրկյան, և տղամարդկանց խնդիրն է գեղեցկացնել նրանց յուրաքանչյուր օր՝ անկախ տոներից։ Վիվա-ՄՏՍ ընկերությունը սիրով շնորհավորում է գեղեցիկ սեռի բոլոր ներկայացուցիչներին Մարտի 8-ի կապակցությամբ։

Շնորհակալություն:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0