Ինտերնետ թրաֆիկի 53 տոկոս աճ Վիվա-ՄՏՍ-ի ցանցում
Ամանորի նախաշեմին` 2023թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2024թ. հունվարի 1-ին, Վիվա-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է 53 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:
Ինտերնետից օգտվելիս` Վիվա-ՄՏՍ-ի 4G/LTE ցանցին միանալու արդյունքում՝ գրանցվել է LTE թրաֆիկի ավելի քան 58 տոկոս աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ: Ըստ այդմ՝ Երևանում արձանագրվել է LTE թրաֆիկի 67 տոկոս աճ, իսկ մարզերում՝ ավելի քան 51 տոկոս աճ:
4G/LTE թրաֆիկի մասնաբաժինն ընդհանուր ինտերնետ թրաֆիկում կազմել է 88.5 %:
Ամանորի նախաշեմին՝ 2023 թվականի դեկտեմբերի 31-ին և 2024թ.-ի հունվարի 1-ին Վիվա-ՄՏՍ-ի ցանցում բաժանորդները խոսել են շուրջ 70․5 մլն րոպե: Ընկերության ցանցը սպասարկել է ավելի քան 42,8 միլիոն զանգ:
Նշված օրերին Վիվա-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է ավելի քան 7.1 մլն կարճ հաղորդագրություն:
Տարեցտարի բաժանորդները նախընտրում են տոնական շնորհավորանքները միմյանց ուղղել մեսինջերների միջոցով, և 2023թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2024թ. հունվարի 1-ին, մեսինջերների միջոցով միմյանց հետ շփվող Վիվա-ՄՏՍ-ի բաժանորդների թիվը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 45%-ով:
Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում 2023 թ-ը նշանավորվեց առաջին անգամ 5G ցանցի կոմերցիոն ներդրումով՝ Երևանի փոքր կենտրոնում ու Գյումրիում: Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին:
2023-ին Վիվա-ՄՏՍ-ը կոմերցիոն հիմունքներով գործարկել է նորարարական VoLTE և Wi-Fi Calling ծառայություններ: