«Kids Club» ծառայություն. ՎիվաՍել-ՄՏՍ-ի անակնկալը երեխաներին
ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացրել է երեխաների համար հարյուրավոր պրեմիում խաղեր առաջարկող «Kids Club» ծառայությունը: Ծառայությանը բաժանորդագրվելու դեպքում, բաժանորդը ստանում է 3 օր՝ փորձնական օգտագործման համար:
Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է.
անցնել https://kidsclub.mts.am հղմամբ,
ընտրել բաժանորդագրության ժամկետը՝ 1 օր, 1 շաբաթ, 1 ամիս (30 օր),
ավելացնել «Kids Club» հավելվածի պատկերակը սմարթֆոնի էկրանին՝ առավել հարմարավետ օգտվելու համար:
«Kids Club» ծառայությունը հասանելի է միայն «Android» օպերացիոն համակարգով գործող բջջային սարքերի համար:
Ծառայությանը կարելի է նաև բաժանորդագրվել՝ 2090 կարճ համարին ուղարկելով SMS հաղորդագրություն.
Բաժանորդագրության տևողությունը |
SMS |
1 օրով բաժանորդագրվելու համար | «Start1» |
1 շաբաթով բաժանորդագրվելու համար | «Start7» |
1 ամսով (30 oր) բաժանորդագրվելու համար | «Start30» |
2090 կարճ համարին ուղարկվող SMS հաղորդագրությունների համար հավելյալ գումար չի գանձվում:
«Kids Club»-ում ներառված խաղերը ներբեռնելիս բաժանորդի հիմնական ինտերնետ փաթեթը չի սպառվում (մինչև 31.01.2020): Ծառայությունը տրամադրվում է ՎիվաՍել-ՄՏՍ-ի կանխավճարային և հետվճարային բաժանորդներին, որոնք ունեն ակտիվացված ինտերնետ ծառայություն:
Մանրամասն տեղեկություններ կարելի է ստանալ՝ այցելելով http://bit.ly/mtskidsclub.