«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և սիրելի հավելվածներն առանց սահմանափակման - 26 Մարտի 2024 - Հ24
/ Տնտեսական / «Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և սիրելի հավելվածներն առանց սահմանափակման

«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և սիրելի հավելվածներն առանց սահմանափակման

26.03.2024   17:15 8486 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ը ներկայացնում է նոր՝ «START+» կանխավճարային սակագնային պլանը, որը ներառում է «Kinodaran» հավելվածի բաժանորդագրություն, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե (ցանցի ներսում, ՀՀ այլ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, ՄՏՍ Ռուսաստան, ինչպես նաև Հնդկաստան) խոսելաժամանակ, թոփ հավելվածներից անսահմանափակ օգտվելու հնարավորություն («Facebook», «Messenger», «Instagram», «WhatsApp», «Telegram», «Zoom», «Viber», «Zangi», «Snapchat», «Spotify», «X», «TikTok», «ClubHouse», «IMUSIC», «Skype», «Apple Music»), 300 SMS դեպի ՀՀ բջջային ցանցեր։

Ի դեպ, «START+» սակագնային պլանի բաժանորդները «Kinodaran»-ից օգտվում են առանց բաժանորդագրության վճարի, իսկ սիրելի թոփ հավելվածներից օգտվելիս հիմնական ինտերնետ փաթեթի մեգաբայթերը չեն օգտագործվում։

«Ծառայությունների և հաճախորդների սպասարկման որակը բարելավելու ձգտմամբ և հաստատելով տեխնոլոգիական առաջատարի իր կարգավիճակը՝ Վիվա-ՄՏՍ-ը նոր՝ «START+» սակագնային պլանով ևս մեկ անգամ ցույց է տալիս դեպի նոր թվային և հեռահաղորդակցման ծառայություններ մուտք տրամադրելու միջոցով իր հաճախորդների համար նոր արժեքներ ստեղծելու իր հանձնառությունը»,- նշեց Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է։ Ֆիլմերը կարող եք դիտել ինտերնետին միացված և Ձեզ հարմար ցանկացած սարքով՝ սմարթֆոնով, համակարգչով, հեռուստացույցով կամ պլանշետով։ Սիրելի հաղորդումները կարելի է դիտել անսահմանափակ՝ ցանկացած ժամի։ Այստեղ միշտ կարելի է գտնել նոր և հետաքրքրիր բաներ, քանի որ «Kinodaran»-ն անընդհատ թարմացվում է նոր ֆիլմերով ու սերիալներով:

Ակտիվացման կոդ՝ *208*2500#

Ակտիվացման գին՝ 2500 դրամ/30 օր


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0