Լցոնած տաքդեղներ - 25 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Խոհանոց / Լցոնած տաքդեղներ

Լցոնած տաքդեղներ

25.12.2019   11:30 152662 Խոհանոց

Ձեզ ենք ներկայացնում ֆրանսիական խոհանոցի ուտեստներից մեկը` լցոնած տաքդեղներ: Այս ուտեստի ռուսական կամ կովկասյան տարբերակում նաև բրինձ է օգտագործվում, բայց կան մարդիկ, որոնք այս կամ այն պատճառով բրինձ չեն ուտում: Այս հրաշալի ուտեստից նրանց չզրկելու համար էլ առաջարկում ենք ֆրանսիական տարբերակը, որտեղ միայն միս ու բանջարեղեն է:

Բաղադրիչները

  • 6 բաժնի համար
  • 6 հատ կանաչ կամ կարմիր միջին չափի քաղցր տաքդեղ
  • 300-350 գրամ աղացած միս
  • 2 դեղնուց
  • 1 կտոր հաց
  • 100 մլ կաթ
  • 2 մեծ, լավ հասած լոլիկ
  • 1 խոշոր գլուխ սոխ
  • 1 պճեղ սխտոր
  • 4 ճյուղ մաղադանոս
  • գինու քացախ
  • 2 ճ.գ. ձիթապտղի ձեթ
  • կարագ
  • աղ
  • աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Հեռացրեք տաքդեղների պոչային մասը, մաքրեք սերմերից: Կարևոր է, որ տաքդեղները չվնասվեն:
  2. Մեծ թավայի մեջ 2 լիտր ջուր եռացրեք, եռացող ջրի մեջ դրեք տաքդեղները, եփեք 8-10 րոպե: Կարագ քսեք տապակին, տաքդեղները շարեք վրան:
  3. Լցոնի համար լոլիկները մտցրեք եռացող ջրի, ապա սառը ջրի մեջ, մաքրեք կեղևից ու սերմերից: Սոխը մանրացրեք: Թավայի մեջ տաքացրեք ձիթապտղի յուղը: Նրա մեջ 3-4 րոպե տապակեք սոխն ու լոլիկը:
  4. Հացը թաթախեք տաք կաթի մեջ: Երբ հացը թրջվի, մնացած կաթը թափեք: Մանրացրեք սխտորն ու մաղադանոսը:
  5. Սոխով ու լոլիկներով թավայի մեջ ավելացրեք աղացած միսը, սխտորն ու մաղադանոսը, հացը: Աղ ու պղպեղ արեք: Ամեն ինչ ինչպես հարկն է խառնեք ու ևս 10 րոպե տապակեք:
  6. Արդեն պատրաստի լցոնի մեջ ավելացրեք ձվի դեղնուցները: Տաքդեղների մեջ լցրեք լցոնը, մի քիչ քացախ արեք և 25 րոպե տեղադրեք 170օC ջեռոցի մեջ:

Պատրաստի ուտեստը կարելի է մատուցել և՛ տաք, և՛ սառը վիճակում:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0