Մարտի 23-29-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի
Խոյ
Շարունակվում է Խոյի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կիրագործվեն անձնական ծրագրերը: Ֆինանսական գործերի վիճակը կբարելավվի: 23-25-ին՝ բարձր ինտուիցիա և զգայունակություն: Անհասկանալի իրավիճակներ հարազատների հետ: Դա առողջության համար անհանգստանալու, մեկուսանալու գործոն կդառնա:
26-29-ին՝ որոշակի հաջողություններ պրակտիկ ու ֆինանսական գործերում: Հաջող գնումներ: Որոշ իմաստներով հաջողակ կլինեք:
Ցուլ
Զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից մեծ կախվածություն է սպասվում: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ բացատրելի կլինի: 23-25-ին հետաքրքրություն նոր տեղեկատվության ու գիտելիքների հանդեպ: Ընկերների գործերի հետ կապված կարճատև ուղևորություններ: Խնդիրների նոր լուծում:
Հանդիպումների ու շփումների ցանկություն կունենաք, բայց դրանք ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հնարավորինս կրճատել ու նույնիսկ բացառել: 26-29-ին նոր գործնական հնարավորություններ կստեղծվեն:
Երկվորյակ
Կաճի նորի հանդեպ հետաքրքրությունը: Գործերը վարելու նոր մոտեցումներ կփնտրեք: 23-25-ին գործատուների հետ մասնագիտական ու ֆինանսական գործերի վերաբերյալ բանակցություններ վարելու անհրաժեշտություն կառաջանա: Կարևոր որոշումներ կընդունեք:
26-29-ին՝ ուժեղ իտուիցիա: Բարի կլինեք, հեշտությամբ կհասկանաք մյուսներին, կօգնեք նրանց: Դժվար իրավիճակներում ինքներդ էլ անսպասելի օգնություն կստանաք:
Խեցգետին
Կարևոր որոշումների շրջան է: Որոշակի ցանկություններ ու ծրագրեր իրականություն կդառնան: 23-25-ին՝ անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուք: Լավ նորություններ կստանաք արտերկրում գտնվող հարազատներից:
26-29-ին՝ օգնություն ու աջակցություն գործընկերներից, ազդեցիկ անձանցից: Բարդ իրավիճակներում անսպասելի օգնություն կստանաք: Նոր ու հաջող առաջարկներ:
Առյուծ
Լավ ժամանակահատված է ունակությունները դրսևորելու ու բացվող հնարավորություններն օգտագործելու համար: 23-25-ին՝ համատեղ գործերի հետ կապված բանակցություններ: Կարճատև ուղևորություններ են սպասվում: Ֆինանսական գործերում ինտուիցիան ուժեղ կլինի: Կկարողանաք գլուխ հանել բարդ իրավիճակներից:
26-29-ին՝ հաջողություններ պրակտիկ գործերում: Առողջությունը կամրապնդեք կամ կբարելավեք:
Կույս
Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է գործ ունենաք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 23-25-ին չնայած նրան, որ համագործակցելու, կարևոր հանդիպումներ կազմակերպելու անհրաժեշտություն կլինի, բայց պետք է հաշվի նստեք ստեղծված իրավիճակի հետ: Հաջող բանակցություններ:
26-29-ին անձնական ծրագրերն իրագործելիս հաջողություններ կարձանագրեք: Գործերը բարելավելու հույս կլինի:
Կշեռք
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 23-25-ին հոգ կտանեք առողջության մասին: Առողջության ամրապնդման կամ գնումների հետ կապված կարճատև ուղևորություններ են սպասվում: Աշխատանքի հետ կապված բանակցություններ գործընկերների հետ: Մանրուքներից կկարողանաք գլուխ հանել ու ճիշտ որոշումներ կընդունեք:
26-29-ին՝ հաջող գործեր տանը, ընտանիքում: Լավ նորություններ են սպասվում: Կլուծվեն կարևոր խնդիրները:
Կարիճ
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Կարևոր որոշումներ կընդունեք: Մի քանի հարց միաժամանակ լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 23-25-ին երեխաների կամ սիրելիների հետ կապված գործերի ծրագրում: Հաճելի զրույցներ են սպասվում:
26-29-ին կարևոր տեղեկատվություն կստանաք ամուսիններից ու գործընկերներից: Լավ բանակցություններ են սպասվում:
Աղեղնավոր
Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 23-25-ին ակտիվ շփումներ ընտանիքի անդամների հետ: Զրույցներ տնային գործերի մասին, ընտանեկան խնդիրները լուծելու եղանակներ կփնտրեք: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:
26-29-ին հաջողակ կլինեք պրակտիկ գործերում: Հաջողություններ են սպասվում ֆինանսական գործերում: Կարևոր իրեր ձեռք բերելու հնարավորություն կլինի:
Այծեղջյուր
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն հատկացնել տնային գործերին, ընտանիքին ու կենցաղային խնդիրներին: 23-25-ին՝ արագ կռահողականություն: Կարևոր որոշումներ կընդունեք: Անհրաժեշտ տեղեկատվության փնտրտուք: Ակտիվ շփումների ցանկություն կունենաք, որը ստեղծված իրավիճակում խելամիտ չի լինի:
26-29-ին հարաբերություններում թեթևություն կնկատվի, բարի կլինեք մեկդ մյուսիդ հանդեպ: Անձնական ծրագրերի իրագործման հարցում հաջողակ կլինեք:
Ջրհոս
Մեծ ակտիվության շրջան է, որը ստեղծված իրավիճակում պետք է կառավարեք: Սպասվում են կարճատև ուղևորություններ: 23-25-ին՝ զբաղվածություն ֆինանսական գործերով: Գնումներ կանեք տան համար: Հաջողությամբ կծրագրեք գործերը:
26-29-ին՝ ընտանեկան վիճակի բարելավում: Խնդիրներից ազատվելու հույս կունենաք: Ուժեղ ինտուիցիա: Աջակցություն կստանաք հարազատներից ու բարեկամներից:
Ձկներ
Ֆինանսական գործերով զբաղվածություն է սպասվում: Կաճի գործնականությունը, ամեն ինչում շահ կփնտրեք: 23-25-ին՝ հետաքրքրասիրություն, հնարամտություն, մտավոր ակտիվություն, տեղեկատվության փնտրտուք ու դրանով կիսվելու ցանկություն: Այս շրջանում ձեր կյանքում մեծ դեր կխաղան հարազատները:
26-29-ին՝ լավ նորություններ ու լուրեր: Հնարավոր են հետաքրքիր բանակցություններ: