Մարտի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի - 29 Փետրվարի 2020 - Հ24
/ Աստղագուշակ / Մարտի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Մարտի 2-8-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

29.02.2020   22:00 268639 Աստղագուշակ

Խոյ

Իրավիճակի հանդեպ թույլ վերահսկողություն: Պատահականությամբ պայմանավորված գործողություններ: 2-4-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի կամ ուշադրության պակաս կզգաք կարևոր անձանց կողմից: 5-6-ին հեշտությամբ կլուծվեն կարևոր հարցերը, մեծ մասամբ՝ հաջողակ լինելու շնորհիվ: Բարյացակամ վերաբերմունք՝ շրջապատողների կողմից:

7-8-ին բարձր զգայունակությունն ու ինտուիցիան կօգնեն հասնել նպատակներին: Հաջողակ կլինեք: Լավ վերաբերմունք ազդեցիկ անձանց կողմից և աջակցություն նրանցից:

Ցուլ

Բոլոր գործերում առաջ կգա ձգտում դեպի նորը և կոլեկտիվ միջոցառումներին մասնակցելու, ընկերների հետ շփվելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին հնարավոր է սառը վերաբերմունքի բախվեք նույնիսկ շատ մտերիմ մարդկանց հետ շփումներում: 5-6-ին՝ նոր գաղափարների ու գործունեության նոր ոլորտների փնտրտուք: Հնարավոր է՝ աջակցություն կարևոր անձանցից կամ ընկերներից:

7-8-ին հաջող գործեր կվարեք կազմակերպությունների հետ: Աջակցություն կստանաք հեղինակավոր ու ազդեցիկ անձանցից: Բարենպաստ օրեր են հեռավոր ուղևորությունների համար:

Երկվորյակ

Ծրագրերի իրագործման ու դիրքերի ամրապնդման համար պայքարի շրջան է: Կազմակերպչական ունակությունները դրսևորելու անհրաժեշտություն կառաջանա: 2-4-ին դժվարություններ կառաջանան ընկերների ու կազմակերպությունների հետ գործերում: 5-6-ին՝ ակտիվություն նպատակին հասնելու ճանապարհին, ձեզ համար շահավետ փոփոխությունների հասնելու ձգտում: Հաջողություններ համատեղ գործերում ու բիզնեսում:

7-8-ը բարենպաստ օրեր են մասնագիտական ձեռքբերումների, շահավետ փոփոխությունների, առևտրի ու բիզնեսի համար:

Խեցգետին

Մեծ ինքնավստահություն, լավատեսություն, հնարավորություններն ընդլայնելու ձգտում: 2-4-ին խնդիրներ կարող են ծագել համագործակցության մեջ ու հարաբերություններում: 5-6-ին՝ համագործակցության ընդլայնում, նոր փոփոխություններ: Արտասահմանի հետ կապված գործերի բարելավում: Կապերի հաստատում ու աջակցություն ազդեցիկ անձանցից:

7-8-ին բարենպաստ պատահարը, հաջող շրջապատը, հաջողակ լինելը կօգնեն ընդլայնել հնարավորությունները: Պիտանի, ազդեցիկ գործընկերներ կգտնեք:

Առյուծ

Բարդ և անկայուն շրջան է՝ փոփոխության ակնկալիքներով ու ընտրության պահերով: 2-4-ին կարևոր անձանց կողմից անուշադիր վերաբերմունքի պատճառով ձգձգումներ կառաջանան պրակտիկ գործերում ու աշխատանքում: 5-6-ին՝ համառություն ու ինքնավստահություն աշխատանքում: Գործերում ինչ-որ բան փոխելու ցանկություն կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

7-8-ին՝ լավ փոփոխություններ գործերում, շահավետ առաջարկներ: Բարձր տրամադրության շնորհիվ կուժեղանա հմայքը:

Կույս

Հատուկ ուշադրություն կդարձնեք շուրջը տեղի ունեցողին: Մեծ կախվածություն կառաջանա ուրիշներից: 2-4-ին՝ սիրային խնդիրներ ու հիասթափություններ: Ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ ուշադրության պակաս: Սառնություն հարաբերություններում: 5-6-ին՝ ակտիվություն շփման մեջ, հաճելի հանդիպումներ, լավ գործընկերներ կգտնեք: Սիրային հարաբերությունների բարելավում:

7-8-ը հաջող օրեր են հարաբերությունները հարթելու, շահավետ համաձայնություններ կնքելու համար: Առաջատար լինելու հնարավորություն կընձեռվի:

Կշեռք

Աշխատանք ու հոգսեր են սպասվում: Ստիպված եք լինելու ջանքեր գործադրել գործերն ավարտին հասցնելու համար: 2-4-ին խնդիրներ կծագեն ընտանեկան հարաբերություններում: 5-6-ին՝ ակտիվություն տնային գործերում կարգուկանոն հաստատելիս: Հարմարավետություն կստեղծեք: Աշխատանք՝ ի նպաստ ընտանիքի: Կհետաքրքրվեք ձեր առողջությամբ ու կամրապնդեք այն:

7-8-ին հաջողակ կլինեք աշխատանքի մեջ, լավ հանդիպումներ կունենաք տանը: Կարևոր ձեռքբերումներ: Կհանդիպեք արտերկրից եկած հարազատների հետ կամ նորություններ կստանաք նրանցից:

Կարիճ

Ուժերի վերելքի, դիրքերն ամրապնդելու, ուշադրությունը սեփական անձին հրավիրելու շրջան է: 2-4-ին գործերը կարող են կանգ առնել տեղեկատվության պակասի, հարկադիր ուղևորությունների պատճառով: 5-6-ին հաճելի հանդիպումներ, լավ նորություններ ու շահավետ ուղևորություններ են սպասվում: Ճանապարհին հնարավոր են ռոմանտիկ ծանոթություններ: Ուրիշներին համոզելու ունակություն:

7-8-ը բարենպաստ օրեր են: Կարևոր հանդիպումներ են սպասվում ազդեցիկ անձանց հետ: Խոստովանություններ կստանաք, շահավետ ուղևորություններ կկատարեք: Կուրախանաք սիրելիների հետ, լավ նորություններ նրանցից:

Աղեղնավոր

Մեծ ուշադրություն կխլեն տնային հոգսերն ու հարազատների հետ գործերը: Կմեծանա ընտանիքում զբաղեցրած դիրքի հանդեպ հետաքրքրությունը: 2-4-ին հնարավոր են գումարի հետ կապված խնդիրներ: 5-6-ին ակտիվ ու հաջող կվարեք ֆինանսական գործերն ու բիզնեսը: Ընտանեկան բյուջեի բարելավում: Գնումներ տան համար: 

7-8-ը լավ օրեր են ֆինանսական գործերի ու բիզնեսի համար: Ընտանեկան բարեկեցության աճ: Հետաքրքիր միջոցառումներ կկազմակերպեք տանը:

Այծեղջյուր

Հանդիպումներ ու զրույցներ են սպասվում: Կհետաքրքրվեք տեղեկատվությամբ: 2-4-ին խնդիրներ կարող են առաջանալ ընտանեկան հարաբերություններում: Ուշադրության պակաս ուրիշների տրամադրության ու զգացմունքների հանդեպ: 5-6-ին՝ շահավետ կապերի, պիտանի տեղեկատվության ակտիվ փնտրտուք: Հաջող ուղևորություններ: Համատեղ գործեր հարազատների հետ:

7-8-ը բարենպաստ օրեր են: Հաջողակ կլինեք անձնական գործերում, հեղինակությունը կաճի, անհրաժեշտ գիտելիքներ կստանաք: Կարևոր նորություններ ու հրավերներ են սպասվում:

Ջրհոս

Ձգտում դեպի նյութական շահը, նյութական վիճակը բարելավելու ցանկություն: 2-4-ին հարաբերություններում սառնություն կհայտնվի, համակրանքի ու ուշադրության պակաս կզգաք: 5-6-ին հնարավոր է հաջողություն ֆինանսական գործերում, առևտրի մեջ: Շահի հանդեպ լավ հոտառություն:

7-8-ին իրադարձությունների հաջող ընթացքի շնորհիվ հաջողություն կլինի ֆինանսական գործերում: Կլուծեք պարտքերի, հարկերի հետ կապված խնդիրները:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Զբաղվածություն՝ անձնական գործերով ու խնդիրներով: Կամրապնդեք ձեր դիրքերը գործունեության մի շարք ոլորտներում ու կծրագրեք ձեր զարգացումը: 2-4-ին ֆինանսական խնդիրներ կծագեն: 5-6-ին՝ ակտիվ շփումներ ու ինքնավստահության աճ: Հաջողություններ՝ հասարակական գործերում: Ինքնադրսևորվելու հնարավորություն կունենաք:

7-8-ը հաջող օրեր են: Լավ առաջարկներ ու հեռանկարներ կհայտնվեն: Աջակցություն կստանաք ազդեցիկ ընկերներից:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0