Նվազագույն ներդրում, տնտեսված միջոցներ և վաճառքի ծավալների աճ - 29 Հոկտեմբերի 2024 - Հ24
/ Տնտեսական / Նվազագույն ներդրում, տնտեսված միջոցներ և վաճառքի ծավալների աճ

Նվազագույն ներդրում, տնտեսված միջոցներ և վաճառքի ծավալների աճ

29.10.2024   17:45 401 Տնտեսական

Viva-ի` վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայանից օգտվող կազմակերպություններն առավելագույն արդյունք են արձանագրում

Երբ տեխնոլոգիաները թույլ են տալիս մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարել, բիզնես-կառավարումը դառնում է առավել ճկուն և արդյունավետ: Viva-ի` «Վիրտուալ ԱՀԿ»  (վիրտուալ ավտոմատ հեռախոսային կայան) ծառայությունից օգտվող կազմակերպությունները կարճ ժամանակահատվածում և նվազագույն ջանքերով՝ վաճառքի ցուցանիշի և հաճախորդների աճ են գրանցել: Ո´չ աշխատանքային ծանրաբեռնվածությունը, ո´չ էլ զանգերի մեծ հոսքը դրան չեն խանգարել: Ավելին՝ հնարավոր է եղել մեկ կետից՝ առանց մարզային մասնաճյուղեր այցելելու, հստակ վերլուծել և գնահատել բոլոր աշխատակիցների կատարողականը: «Վիրտուալ ԱՀԿ»-ն ամեն ինչ համակարգում է արագ և ավտոմատացված ռեժիմով: Տեսանյութն այստեղ

Viva-ի` կորպորատիվ հաճախորդ դարձած ընկերություններից մեկը «Վիրտուալ ԱՀԿ»- ից օգտվում է շուրջ տասն ամիս և այդ ծառայությունը համարում է շատ կարևոր իր բիզնեսը կառավարելու համար: Արձանագրված տվյալները թույլ են տալիս ընդգծել, որ ձեռքբերումներն էական են. ընկերությունը լիարժեք տիրապետում է և´ հաճախորդների պահանջների, և´ աշխատակիցների կատարողականի, և´ վաճառքների ծավալի տվյալներին:

«Վիրտուալ ԱՀԿ-ի միջոցով ունեցել ենք վաճառքի աճ, հաճախորդների աճ ու նաև կարողանում ենք հետևել բոլոր աշխատակիցների աշխատանքին: Այս ընթացքում ունեցել ենք 15 000-ից ավելի զանգ: Թեև ժամանակի առումով հնարավոր չի լինում անընդհատ ֆիզիկապես ներկա լինել տարբեր մարզերի մասնաճյուղերում, բայց Viva-ի ԱՀԿ-ի միջոցով կարողանում եմ լիարժեք տեղեկանալ 3 մասնաճյուղի աշխատակիցների, իրականացված աշխատանքի և բաց թողնված զանգերի մասին»,- ասում է «Մանանա թեքնոլոջի» ընկերության կոմերցիոն տնօրեն Սարգիս Ներսիսյանը:

Անկախ բիզնեսի չափից և աշխատակիցների թվից՝ «Վիրտուալ ԱՀԿ»-ից օգտվող կազմակերպությունները, նվազագույն ներդրումներ կատարելով ժամանակն ու ռեսուրսները խնայելով՝ համակարգված և արդյունավետ բիզնես գործընթացներ են վարում  ֆիքսված շարժական համակցման տեխնոլոգիայի՝ FMC (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ: Արդյունքում՝ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում.

  • սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
  • ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
  • զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ կապի ապահովման համար,
  • վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:

«Վիրտուալ ԱՀԿ»-ի վեբ-ինտերֆեյսն ունի զանգերի մշակման բազմաթիվ գործառույթներ՝ զանգերի երթուղիների և համարների ժամանակացույցի կարգավորում, զանգերի վերահասցեավորում, բաց թողնված զանգերի վերաբերյալ ծանուցումներ, ինտեգրում CRM-ին և այլն: Իսկ բջջային հավելվածը հասանելի է Android և iOS օպերացիոն համակարգերի համար:

«Վիրտուալ ԱՀԿ» ծառայության միացումը կատարվում է մեկ աշխատանքային օրում, չի պահանջում կապիտալ ներդրումներ, իսկ ծառայության դիմաց ամսական վճարը սկսվում է ընդամենը 7 000 ՀՀ դրամից։

Նաև տրվում է մեկ շաբաթ՝ անվճար փորձելու համար:

Առավել ամբողջական տեղեկությունները հասանելի են https://pbx.mts.am հղմամբ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0