Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով - 20 Նոյեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով

Օտար լեզվի դասընթաց ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային «E-Teacher» հավելվածով

20.11.2019   14:30 64203 Տնտեսական

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է օտար լեզուներ սովորելու ինտերակտիվ ու հարմարավետ գործիք՝ «E-Teacher» բջջային հավելվածը: «E-Teacher»-ը լեզուների ուսուցման հավելված է (դեռևս միայն անգլերեն), որը հնարավորություն է ընձեռում հարստացնելու բառապաշարը՝ ներառյալ խաղի միջոցով, թարգմանելու բառեր ու բառակապակցություններ, ինչպես նաև ստուգելու յուրացված գիտելիքը՝ մրցելով հավելվածի այլ օգտագործողների հետ: Հավելվածի օգնությամբ ցանկացած հարմար պահի հնարավոր է թարգմանել բառեր և բառակապակցություններ՝ հայերենից կամ ռուսերենից՝ անգլերեն և հակառակը: Նոր բառերը կավելացվեն ուսուցման անհատական պլանում:

Հավելվածից օգտվողը կարող է նաև որևէ մեսինջերի միջոցով մրցման հրավեր ուղարկել սոցցանցի որևիցե այլ օգտատիրոջ:

Բջջային հավելվածի առավելությունը թե՛ ուսուցում, և թե՛ ժամանց ապահովելու հնարավորություն է: «E-Teacher»-ի շնորհիվ օրվա ցանկացած ժամի ազատ ժամանակը դառնում բովանդակալից ու արդյունավետ: Ուսուցումն ինքնին ժամանակատար չէ. բառապաշարը մեծացնելու համար խաղային առաջադրանքների կատարմանն օրական կարելի է տրամադրել ընդամենը 10-20 րոպե:

«E-Teacher» բջջային հավելվածով լեզվի ուսուցման հիմքում անհատական ուսումնական պլանն է: Հավելվածը շատ արդյունավետ է՝ հիմնական բառապաշար արագ ձևավորելու տեսանկյունից: Համակարգը թույլ է տալիս պատկերացում կազմել, թե որ իրավիճակում է օգտագործվում կոնկրետ բառը, և ավելի արագ մտապահել այն: Հավելվածը նաև հնարավորություն է տալիս անմիջապես թարգմանելու սմարթֆոնի էկրանից որևէ նյութ ընթերցելու ընթացքում հանդիպած անծանոթ բառը` այն մուտքագրելով կամ պատճենելով բրաուզերում: 

«E-Teacher»-ը հասանելի է Android-հավելվածի ու միաժամանակ՝ SMS-ծառայության միջոցով: SMS-ծառայությունը հնարավորություն է տալիս օգտվելու ավտոմատ թարգմանչից և բառերը սովորել առաջադրանքների միջոցով: Ծառայությանը բաժանորդագրվելու համար անհրաժեշտ է 45678 անվճար համարին ուղարկել «1» թիվը պարունակող SMS հաղորդագրություն: Պատասխան SMS-ով բաժանորդին կուղարկվի հավելվածի ներբեռնման համար հղում և ծառայության մասին տեղեկություն: Ծառայությանը բաժանորդագրվել կարելի է նաև անմիջապես հավելվածից. այն հասանելի է «Google Play»-ում: 

Բաժանորդագրության գինն օրական ընդամենը 40 դրամ է (ներառյալ՝ ԱԱՀ): Ծառայությունն առաջին անգամ ակտիվացնելիս բաժանորդին տրվում է երկու օր՝ հավելվածը փորձարկելու և դրա հնարավորություններին ծանոթանալու համար: Այդ ընթացքում ծառայությունը հասանելի է առանց սահմանափակումների: Փորձնական շրջանի ավարտից հետո ավտոմատ ակտիվացվում է վճարովի տարբերակը:

«E-Teacher» հավելվածից օգտվելու պայմանների, ինչպես նաև դասընթացի մեթոդի վերաբերյալ տեղեկություններ ստանալու համար անհրաժեշտ է այցելել կայք։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0