Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ - 6 Հունվարի 2020 - Հ24
/ Դայջեսթ / Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ

Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ

06.01.2020   12:00 199070 Դայջեսթ

Նարկայացնում ենք Մհեր Արշակյանի MediaLab.am կայքում զետաղված ուշագրավ հոդվածը՝ ՀՀ անվտանգության շահերին վնաս հասցնող քոչարյանական մի ֆեյքի կեղծ լուրի հրապարակման և տարածման մասին։


Այսօր ինչ-որ մեկի խելքին բրդել է Հայաստանը կանգնեցնել միջազգային սկանդալի առաջ։ «Դիանա Հարությունյան» կեղծանունով մի օգտատեր գրել է, թե վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնոհավորել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հակաիրանական «հաջողված» օպերացիա կազմակերպելու համար։

Լուրը շատ արագ վերցնում են ադրբեջանական լրատվամիջոցները, նրանցից վերցնում են իրանական լրատվամիջոցները եւ միջազգային սկանդալը թափ է առնում։

ԱԱԾ-ն գտնում է «Դիանա Հարությունյանին» եւ պարզվում է, որ նա տղամարդ է։

Այս տղամարդը պարզաբանում է իր արարքը նրանով, որ ճիշտ չի համարում Ռոբերտ Քոչարյանին առաջադրված մեղադրանքը։ Մի խոսքով երկրորդ նախագահի կողմնակից է։  Եվ անկեղծորեն համոզված է, որ Քոչարյանին ապօրինի են կալանավորել։

Ահա քեզ փորձանք։ Չեղած տեղից։ Դե գնա ու միջազգային լրատվամիջոցների բերանը փակիր։

Քոչարյանի կողմնակցի՝ պարոն Դիանայի այդ արարքը ծիծաղելի է հենց այն պատճառով, որ Սերժի ժամանակ ոչ մի ընդդիմադիրի մտքով չէր անցնի էդպես վարկաբեկել իշխանությանը՝ պետությունը հարվածի տակ դնելով: 

Եթե ապօրինի են պահել, ուր են փաստերդ, փաստերդ ներկայացրու, երիտասարդ: Դրանց փոխարեն իշխանության դեմ փաստ ես հորինել: Էդ փաստդ իշխանության դեմ չէ, երիտասարդ, մորդ դեմ է, քրոջդ դեմ է, եղբորդ դեմ է է և դու շատ վատ ես վարվել, որ սահմանին կանգնած չլինելով որոշել ես ընդդիմություն լինել: 

Դու ուղղակի պետությունն ես հարամել, երիտասարդ, որը քո Քոչարյանին առ այսօր որևէ կեղծ մեղադրանք չի ներկայացրել, նույնիսկ 10 զոհի սպանություն չի բարդել վրան: 

Քեզ ո՞վ է խնդրել էդ ճանապարհով Քոչարյան պաշտպանել, պարոն Դիանա: Նրան դա պե՞տք է, ինքը էս Հայաստանի ներկայացուցիչ չէ՞: Դատ պաշտպանո՞ղ ես: Եվ միթե՞ քո ըստ էության  պետականասպան ստատուսով քո Քոչարյանին էլ չես սպանում: 

Ո՞վ է քեզ հուշել այդ գաղափարը: Քեզ ընդդիմադի՞ր ես համարում, երիտասարդ. ընդդիմադիրն իրավունք ունի՞ այդքան հիմար լինելու: 

Դեռ լավ է, որ քեզնով զբաղվել են: Բայց վատ է, որ քեզնով զբաղվել են կադիրովյան ոճով` այսինքն, կարդում ես մի մեղայական տեքստ, որն ակնհայտորեն գրված, դրված է դիմացդ, նույնիսկ սխալված մարդու տեքստ չէ դա: 

Քո սխալը մի ամբողջ ազգի ստիպել է շունչը պահել, ստիպել է աննախադեպ զգոնության բերել զինված ուժերը, դիվանագիտական սկանդալի պատճառ է դարձել: Եվ այդ ամենը ինչու՞, ու՞մ համար` Ռոբերտ Քոչարյանի՞: 

Լսիր, ես կարող եմ պաշտպանել քո դատը, կարող եմ ցավել քո Քոչարյանի համար, բայց ես դրա համար ունեմ օրինական միջոցներ, ինձ նույնիսկ պիցցա պետք չէ դրա համար, ես զզվում եմ պիցցայից: 

Ես կարող եմ հենց վաղը կառավարության դիմաց կանգնել ու պահանջել արդար դատաքննություն քաղբանտարկյալ Ռոբերտ Քոչարյանի համար, թեպետ ձեռքիս տակ ոչ մի փաստ  չունեմ, որ այդ մարդու հանդեպ մեղադրանքը կեղծ է և ինքն էլ քաղբանտարկյալ է: 

Բայց ես իմ արարքով ծանր իրավիճակում գտնվող հարևան երկրին չեմ տրամադրի մեր դեմ, շատ-շատ ինձ բանական համարող ընկերներս ընդվզեն կամ ենթադրեն, որ ինչ-որ մեկին «վիզ» պետք է իմ աջակցությունը։ Իմ սխալը կարող է ինձ վնասել, ես պիտի իմ սխալի հետեւից ուրիշ մեկին քարշ չտամ, նույնիսկ եթե նա մայր ու քույր չունի, նույնիսկ եթե ինքն իրեն որեւէ ազգության ներկայացուցիչ չի համարում, նույնիսկ եթե պետություն չունի, նույնիսկ եթե մարդ չէ։

Դու սա հասկանու՞մ ես, պարոն Դիանա։

Ես կարող եմ լինել Ռոբերտ Քոչարյանի լավագույն երկրպագուն, բայց նույնիսկ մեղադրյալ Քոչարյանն անմեղ լինելու իրավունք ունի, եթե Հայաստանն ամբողջական է եւ նրա գլխին սպառնալիք չկա կախված։

Դու այս պարզ բաները հասկանու՞մ ես։

Ակնհայտորեն չես հասկացել։

Ահա ինչու իմ շնչառությունը խանգարվեց, երբ այսօր կարդացի վարչապետի ստատուսը։

Այսինքն, ո՞նց՝ հայաստանցին էս ազատ երկրում թքել է Հայաստանի վրա՞։

Այսինքն, մեր ապրելն ինչի՞ մասին է։

Պարոն Դիանա, էս ի՞նչ նոր ճակատ ես բացել Հայաստանի դեմ, դու ուզում ես ասել, որ մենք տուն-տունիկի հավե՞ս ունենք։ Ի սեր Աստծո։ Ու քեզ թվում է, թե քո արածը որեւէ մեկի դատի պաշտպանությու՞նն է։

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0