Փետրվարի 24-ից մարտի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի - 22 Փետրվարի 2020 - Հ24
/ Աստղագուշակ / Փետրվարի 24-ից մարտի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

Փետրվարի 24-ից մարտի 1-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի

22.02.2020   22:00 213479 Աստղագուշակ

Խոյ

Զանազան պատահականություններից ու անկանխատեսելի իրավիճակներից կախվածությունը կմեծանա: Տեղի ունեցող ամեն բան չէ, որ հասկանալի կլինի: 24-27-ին՝ ուժեղ հոտառություն ու ինտուիցիա: Ուրիշներին հեշտությամբ հասկանալու ունակություն: Բարյացակամ վերաբերմունք՝ շրջապատողների կողմից:

Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած հատվածում հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, հաճելի անակնկալներ են սպասվում բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:

Ցուլ

Նորի, հեռանկարայինի հանդեպ մեծ հետաքրքրության շրջան է: Կմասնակցեք կոլեկտիվ միջոցառումների: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 24-27-ին՝ արագ կռահողականություն, կհայթայթեք անհրաժեշտ տեղեկատվությունը: Հաջողությամբ կծրագրեք գործերը: Հետաքրքիր հանդիպումներ կունենաք ընկերների հետ: Կապեր կհաստատեք կազմակերպությունների հետ, նորություններ կստանաք:

28-1-ին՝ ինքնատիպ ստեղծագործական գործունեություն: Արդյունավետ գործողություններ ընկերների, կազմակերպությունների միջոցով: Հարազատների մասին հոգ տանելու անհրաժեշտություն կլինի:

Երկվորյակ

Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 24-27-ին անձնական ծրագրերն ու գաղափարները կյանքի կոչելու հնարավորություն կունենաք: Լավ ժամանակ է իշխանություն ունեցող մարդկանց հետ բանակցություններ վարելու համար: Մասնագիտական առաջխաղացում:

Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած հատվածում հնարամիտ ու նախաձեռնող կլինեք գործերում և նպատակին տանող ճանապարհին: Հասարակական կապերի ընդլայնում: Լավ նորություններ: Համատեղ գործեր՝ ընկերների հետ:

Խեցգետին

Այս շրջանում կուզենաք դրսևորել ձեր բոլոր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 24-27-ին՝ նոր գաղափարներ ու ծրագրեր կհայտնվեն: Ակտիվություն արտասահմանի հետ կապված գործերում: Գիտելիքներն ընդլայնելու, հատուկ պատրաստություն ձեռք բերելու անհրաժեշտություն կլինի: Շահավետ շփումներ ազդեցիկ անձանց հետ:

28-1-ը ինքնատիպ կլինեք գործերում, կձգտեք անկախության: Արդյունավետ գործողություններ կիրականացնեք ընկերների միջոցով: Շատ շփումներ ու առաջարկներ: Հաջող բանակցություններ կարևոր մարդկանց հետ: 

Առյուծ

Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ պետք է գործ ունենաք ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 24-27-ին վստահ կլինեք ձեր գաղափարներն արտահայտելիս, կկարողանաք թափանցել իրերի խորքը: Խնդիրները լուծելու գաղափարներ կունենաք: Համատեղ գործերի լավ արդյունքներ:

28-1-ը՝ համառություն և ուժ նպատակն իրագործելիս, իրադարձությունների հաջող ընթացք: Հետաքրքրություն արտասահմանյան ամեն ինչի հանդեպ, կապեր արտասահմանցիների կամ դրսում գտնվող հարազատների հետ: Նոր առաջարկներ կստանաք:

Կույս

Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 24-27-ին՝ հանդիպումներ ու բանակցություններ, նոր գործնական կապերի հաստատում, հետաքրքիր տեղեկատվություն գործընկերներից: Կարճատև ուղևորություններ ամուսինների կամ սիրելիների հետ:

Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած հատվածում շահավետ հանդիպումներ ու ծանոթություններ են սպասվում: Հաջողություններ կունենաք ազդեցիկ անձանց հետ համագործակցելիս: Համառ կլինեք ձեր գաղափարներն առաջ տանելիս:

Կշեռք

Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շրջան է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 24-27-ին կարգապահությունը, ազնվությունն ու գիտելիքների կիրառումը կօգնեն բարելավել գործերը: Լավ օրեր են վառ ու նորաձև իրեր ձեռք բերելու համար:

28-1-ին՝ անսպասելի լավ փոփոխություններ աշխատանքի մեջ ու գործերում: Մեծ հետաքրքրություն՝ համագործակցության հանդեպ: Հաջող բանակցություններ, հեշտությամբ փոխհասկացողության կհասնեք:

Կարիճ

Մեծ ուշադրություն կդարձնեք սեփական անձին, նույնը կպահանջեք նաև մյուսներից: Առաջատար լինելու ձգտում կունենաք: 24-27-ին՝ ինքնավստահություն ու ակտիվություն գաղափարներն ու ծրագրերը առաջ տանելիս: Վառ հանդիպումներ ու ծանոթություններ: Կմասնակցեք մշակութային միջոցառումների: Կարճատև հաճելի ուղևորություններ:

Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած ժամանակահատվածում՝ ակտիվություն և ուրախություն սիրային հարաբերություններում: Իրադարձությունների հաջող ընթացք: Մասնակցություն՝ կարևոր միջոցառումների: Հստակություն ու կազմակերպվածություն:

Աղեղնավոր

Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին ու կենցաղային խնդիրներին: 24-27-ին՝ հանդիպումներ ու զրույցներ տանը, ակտիվորեն կծրագրեք տնային գործերը: Ուղևորություններ կենցաղային հարցերով: Կարևոր հանդիպումներ հարազատների հետ:

Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած հատվածում հաջողություններ տան, ընտանիքի հետ կապված գործերում: Շատ խոստումներ ու առաջարկներ:

Այծեղջյուր

Շփումների, հետաքրքրասիրության շրջան է: Սպասվում են ուղևորություններ կամ ուղևորությունների հետ կապված գործեր: 24-27-ին՝ արագ կռահողականություն: Տեղեկատվության ու կապերի ակտիվ փնտրտուք: Համատեղ գործեր՝ հարազատների ու կոլեգաների հետ: Կարճատև ուղևորություններ անձնական հարցերով:

28-1-ին՝ ակտիվություն ու հաջողություններ կապերի, ծանոթությունների փնտրտուքի մեջ: Հետաքրքիր իրադարձություններ ու փոփոխություններ՝ սիրային հարաբերություններում: Անձնական հեղինակությունը կաճի մտավոր ոլորտում գրանցած հաջողությունների շնորհիվ:

Ջրհոս

Սպասվում է բուռն ֆինանսական գործունեություն, գործնականության աճ ու շահի փնտրտուք ամեն ինչում: 24-27-ին՝ գումարի, գնումների հետ կապված ծրագրերի իրագործում: Լավ համաձայնություններ կկնքեք գործընկերների հետ: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով: Հարազատները կօգնեն գործնական հարցերում:

Փետրվարի 28-ից մարտի 1-ն ընկած հատվածում լավ փոփոխություններ են սպասվում ընտանիքի ֆինանսական գործերում: Հաջող գնումներ:

Ձկներ

Շարունակվում է Ձկների ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Սպասվում է մասնակցություն կարևոր գործերին: Անձնական ծրագրերի իրագործում: 24-27-ին՝ մեծ ինքնավստահություն ու համառություն սեփական գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս: Գիտելիքներն ու կարողությունները շահավետ օգտագործելու հնարավորություն կլինի:

28-1-ին՝ ինքնատիպ ստեղծարար գործունեություն, անկախության ձգտում: Արագ կռահողականություն, անսպասելի ուղևորություններ: Լավ օրեր են ֆինանսական գործերը վարելու համար: Նորաձև իրեր ձեռք կբերեք:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0