Փետրվարի 3-9-ի աստղագուշակը՝ ըստ Արտաշես Մանկուլովի
Խոյ
Նորի, հեռանկարայինի հանդեպ հետաքրքրության շրջան է: Սպասվում է մասնակցություն կոլեկտիվ միջոցառումներին: Սերտ կապեր՝ ընկերների հետ: 3-5-ին հնարավոր է անսպասելի նյութական աջակցություն ազդեցիկ անձի կողմից: Շահի հանդեպ լավ հոտառություն:
6-7-ին հաջողակ կլինեք ֆինանսական գործերում, հաճելի անակնկալներ են սպասվում բիզնեսում: 8-9-ին՝ բարձր տրամադրություն, ուրախություն երեխաներից ու սիրելիներից: Լավ ժամանակ անցկացնելու հնարավորություն կունենաք:
Ցուլ
Կարևոր որոշումների ու ձեռքբերումների շրջան է: Մասնագիտական գործերն առաջ մղելու, հասարակական դիրքը բարելավելու ձգտում կունենաք: 3-5-ին կազմակերպչական հարցերի, բիզնեսի հետ կապված լավ գաղափարներ կունենաք: Հնարավոր է արտերկրից գումար ստանաք: Աջակցություն՝ կարևոր անձանցից ու հին ընկերներից:
6-7-ին՝ ինքնատիպ ստեղծագործական գործունեություն: Արդյունավետ գործողություններ ընկերների, կազմակերպությունների ու խմբերի միջոցով: 8-9-ին՝ մեծ ակտիվություն տնային գործերում: Հարազատներից նկատված ու գնահատված լինելու ձգտում: Կարևոր հանդիպումներ մտերիմների հետ:
Երկվորյակ
Այս շրջանում կուզենաք ցույց տալ ձեր բոլոր կարողությունները, իսկ հնարավորության դեպքում՝ նաև ընդլայնել դրանք: 3-5-ին գումարը կօգնի լուծել կարևոր հարցերը: Հաջողություններ՝ համատեղ գործերում ու բիզնեսում: Շահի հանդեպ լավ հոտառություն:
6-7-ին՝ հնարամտություն ու նախաձեռնողականություն մասնագիտական գործերում և նպատակին հասնելու ճանապարհին: Պայմանները հաջող կդասավորվեն: Կընդլայնեք հասարակական կապերը: Լավ նորություններ: 8-9-ին՝ ձգտում դեպի մտավոր գործունեությունն ու տեղեկատվական աշխատանքը: Կարճատև ուղևորություններ կենցաղային հարցերով:
Խեցգետին
Ուշադրություն ու ինքնաքննադատություն պահանջող շրջան է: Սովորականից հաճախ ստիպված եք լինելու առնչվել ձեր կամքից անկախ գոյություն ունեցող իրավիճակների հետ: 3-5-ին շահավետ գործընկերության համար լավ պայմաններ կստեղծվեն:
6-7-ին ինքնատիպ կլինեք գործերում: Ձգտում դեպի անկախությունը: Շատ խոստումներ ու առաջարկներ կլինեն: 8-9-ին՝ ակտիվություն նյութական դաշտում կենցաղային խնդիրները լուծելիս: Հետաքրքրություն՝ առևտրի ու բիզնեսի նկատմամբ: Հնարավոր են չնախատեսված ծախսեր:
Առյուծ
Անձնական ծրագրերը մեծ չափով կախված կլինեն շրջապատողների վարքից ու տրամադրությունից: Մեծ կախվածություն կառաջանա գործընկերներից ու ամուսիններից: 3-5-ին՝ աշխատավայրում գործերի բարելավում, գումար կստանաք ավարտած աշխատանքից: Կարող են վերադարձնել պարտքերը:
6-7-ին՝ համառություն, մեծ նպատակասլացություն, բարեհաջող պայմաններ: Հետաքրքիր առաջարկներ կստանաք: 8-9-ին՝ անձնական մեծ ակտիվություն: Ձեզ կդրսևորեք տնային գործերում: Ուրախություն կպատճառեք հարազատներին ու մտերիմներին: Ուզածին հասնելու հնարավորություն կունենաք:
Կույս
Մտավոր ու ֆիզիկական համառ աշխատանքի շաբաթ է: Միաժամանակ մի քանի հարց լուծելու անհրաժեշտություն կառաջանա: 3-5-ին ձեզ համար թանկ մարդկանց հետ հարաբերությունների ամրապնդում ու կայունացում: Կմասնակցեք հետաքրքիր միջոցառումների:
6-7-ին անսպասելի ու շահեկան հանդիպումներ և ծանոթություններ: Հաջողություններ ազդեցիկ անձանց հետ համագործակցության մեջ: Համառ կլինեք ձեր գաղափարներն ու ծրագրերն առաջ տանելիս: 8-9-ին կենցաղային անսպասելի գործերն ու հոգսերը կարող են շեղել անձնական ծրագրերից: Առանձնանալու, գործերից հեռանալու ձգտում կունենաք:
Կշեռք
Մեծ ուշադրություն սեփական անձին, նույնը կպահանջեք նաև շրջապատողներից: Առաջատար լինելու ձգտում: 3-5-ին՝ ընտանիքի նյութական վիճակի բարելավում: Կաշխատեք տանը բարեկեցություն հաստատելու, տնային գործերը կարգավորելու, հարմարավետություն ստեղծելու ուղղությամբ:
6-7-ին անսպասելի լավ փոփոխություններ աշխատանքի մեջ ու գործերում: Մեծ հետաքրքրություն համագործակցության հանդեպ: Հաջողություններ համատեղ բիզնեսում: 8-9-ին ազատությունը պաշտպանելու ձգտում: Կձգտեք դեպի ընկերները, կհետաքրքրվեք նորություններով:
Կարիճ
Ստիպված եք լինելու մեծ ուշադրություն դարձնել տնային գործերին, կենցաղային խնդիրներին: 3-5-ին՝ համատեղ ուղևորություններ, որոնք կարող են բարելավել ու ամրապնդել հարաբերությունները: Ուղևորությունների ժամանակ հնարավոր է շահավետ ծանոթություններ հաստատեք:
6-7-ին՝ ակտիվություն և ուրախություն ռոմանտիկ հարաբերություններում: Լավ բանակցություններ: Իրադարձությունների հաջող ընթացք: Մասնակցություն՝ կարևոր միջոցառումների: 8-9-ին՝ ակտիվ մասնակցություն տնային գործերին: Ցանկություններն իրագործելու ձգտում: Մեծ նպատակասլացություն:
Աղեղնավոր
Շփումների ու հետաքրքրասիրության շրջան է: Ուղևորություններ և ուղևորությունների հետ կապված գործեր են սպասվում: 3-5-ին ընտանիքի ֆինանսական լավ վիճակը կօգնի լուծել անձնական խնդիրները: Հաջող գնումներ: Նյութական օգնություն հարազատներից ու մտերիմներից:
6-7-ին՝ հաջողություն ու անակնկալներ ընտանեկան և տնային գործերում: Խոստումներ ու առաջարկներ: 8-9-ին՝ բարձր տրամադրություն ու սկզբունքայնություն: Մարդկանց հետ հեշտությամբ լեզու գտնելու և կարևոր անձանց աջակցությունը ստանալու ունակություն: Հանդիպումներ դրսից եկած հարազատների հետ կամ նորություններ հեռվից:
Այծեղջյուր
Բուռն ֆինանսական գործունեություն, գործնականություն, շահի փնտրտուք ամեն ինչում: 3-5-ը զսպվածության շրջան է, շատ գործնական կվերաբերվեք ծանոթություններին ու հանդիպումներին: Շահ կփնտրեք հարաբերություններում: Գործնական հանդիպումներ հարազատների հետ:
6-7-ին՝ ակտիվություն ու հաջողություն ծանոթություններ, կապեր փնտրելիս: Հետաքրքիր իրադարձություններ ու փոփոխություններ սիրային հարաբերություններում: Մտավոր ոլորտում հաջողությունների շնորհիվ անձնական հեղինակության աճ: 8-9-ին անհանգստությունը կստիպի ինչ-որ բան փոխել տանն ու ընտանեկան հարաբերություններում:
Ջրհոս
Շարունակվում է Ջրհոսի ամիսը: Իրադարձություններով հարուստ շրջան է: Կմասնակցեք կարևոր գործերի: Անձնական ծրագրերի ընդլայնում: 3-5-ին՝ շահի հանդեպ լավ հոտառություն, բիզնեսի կայունացման, ֆինանսների հետ կապված ծրագրեր կունենաք: Խնայելու հնարավորություն կստեղծվի:
6-7-ին՝ լավ փոփոխություններ ընտանիքի ֆինանսական գործերում: Հաջող գնումներ: 8-9-ին՝ շփումներ, կհետաքրքրվեք ամուսինների գործերով: Զգայուն կլինեք ուրիշների տրամադրության հանդեպ:
Ձկներ
Զանազան պատահականություններից մեծ կախվածություն կունենաք: Տեղի ունեցող ամեն ինչ չէ, որ հասկանալի կլինի: 3-5-ին՝ հաջող մասնակցություն հասարակական գործերին, որոնցից հնարավոր է նյութական շահ: Խելամիտ զգուշություն ու զսպվածություն ֆինանսական գործերում և բիզնեսում:
6-7-ին՝ ինքնատիպ ստեղծագործական գործունեություն, անկախության ձգտում: Արագ կռահողականություն: Անսպասելի կարճատև ուղևորություններ: Լավ օրեր են ֆինանսական գործերը վարելու և դրանք ծրագրելու համար: 8-9-ին՝ ակտիվ աշխատանք տանը, գործերում կարգուկանոն կհաստատեք: Կօգնեք հարազատներին կարգավորել իրենց գործերը: Ուշադիր կլինեք ձեր առողջության հանդեպ: