Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում - 25 Մարտի 2024 - Հ24
/ Տնտեսական / Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում

Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում

25.03.2024   20:28 16378 Տնտեսական

Տեղեկացնում ենք, որ 2024թ. մարտի 25-ից Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանումը փոխվել է: Նոր ֆիրմային անվանումը «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն է:

Հայտնում ենք, որ Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ: Ապրանքանիշի փոփոխության վերաբերյալ ընկերությունը կտեղեկացնի առանձին:

Համապատասխանաբար փոփոխվել են նաև Ընկերության ծառայությունների մատուցման ընդհանուր պայմանները, որոնցում «ՄՏՍ Հայաստան» փակ բաժնետիրական ընկերության փոխարեն նշվել է «Վիվա Արմենիա» փակ բաժնետիրական ընկերություն:

Ծառայությունների մատուցման փոփոխված ընդհանուր պայմաններին կարող եք ծանոթանալ այս հղմամբ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0