Քիշ լորեն - 26 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Խոհանոց / Քիշ լորեն

Քիշ լորեն

26.12.2019   15:00 222725 Խոհանոց

Դասական Քիշ լորենը նման է մեկ մարդու համար նախատեսված փոքրիկ, հաստ պիցցայի: Ֆրանսիայում այս ուտեստի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր կան: Մենք առաջարկում ենք դրանցից ամենահայտնին՝ Լոթարինգիայի Քիշ լորենը: 

Բաղադրիչները. 2 բաժնի համար

  • 300 գ աղի խմոր
  • 150 գ ոչ շատ յուղոտ բեկոն
  • 3 մեծ ձու
  • 250-300 գ կրեմ ֆրեշ կամ յուղոտ թթվասեր
  • 1-2 ճ.գ. կարագ
  • 1 պտղունց շաքարավազ
  • 1 պտղունց մանրացրած ընկույզ
  • աղ, աղացած սև պղպեղ

Պատրաստման եղանակը

  1. Բեկոնը քառակուսի կտրատեք, լցրեք եռացող ջրի մեջ, թողեք 1-2 րոպե եռա, քամեք:
  2. Թավայի մեջ բեկոնը տապակեք, մինչև ոսկեգույն-շագանակագույն երանգ ստանալը: Հեռացրեք ավելորդ յուղը:
  3. Խմորն այնպես հունցեք, որ այն համապատասխանի ձեր տապակի չափսերին: Լավ կլինի, եթե այն 22-24 սմ լինի: Խմորի ծայրերը եզրերից 1,5-2 սմ բարձր պետք է լինեն: Խմորի հատակը ծակծկեք պատառաքաղով:
  4. Խառնեք կրեմ ֆրեշը, ձվերը, ընկույզը, աղը, պղպեղն ու շաքարը: Ավելացրեք բեկոնը:
  5. Ստացված խառնուրդը լցրեք խմորի վրա այնպես, որ այն տապակի ¾-րդ բարձրությունից շատ տեղ չզբաղեցնի, քանի որ խճողակը մի քիչ բարձրանալու է: Տապակը տեղադրեք նախապես 200 աստիճան ցելսիուս տաքացրած ջեռոցի մեջ ու միանգամից տաքությունն իջեցրեք 150 աստիճանի: 30 րոպե թողեք ջեռոցում:
  6. Դանակը խրեք ուտեստի կենտրոնում. եթե այն մաքուր մնաց, ուրեմն Քիշ լորենը պատրաստ է:
  7. Թողեք հովանա, ապա մատուցեք: Քանի դեռ ուտեստը չի սառել, խորհուրդ չի տրվում այն ափսեի մեջ տեղադրել, քանի որ քիշը կարող է քանդվել:

Խորհուրդ 1: Երբ արդեն յուրացնեք Քիշ լորենի պատրաստման կարգը, կարող եք նրա հետ փորձարկումներ անել, որպես խճողակ ավելացնել պոմիդորի միջուկ, բրոկոլի, աղացած միս, սպանախ ու ընդհանրապես այն, ինչ ձեր սիրտն է ուզում: Քիշ լորենն ընդունված է մատուցել հազարի տերևների հետ: Եվս մեկ բան. ճիշտ է, սա քիշի օրիգինալ բաղադրատոմսը չէ, բայց այն ավելի համեղ կստացվի, եթե խճողակին 100 գ քերած շվեյցարական պանիր ավելացնեք:

Խորհուրդ 2: Կրեմ-ֆրեշը տիպիկ ֆրանսիական կաթնամթերք է: Եթե այն խանութներում չի վաճառվում, կարող եք փոխարինել ոչ յուղոտ թթվասերով կամ ինքներդ պատրաստել: Իսկ պատրաստելու համար պետք է հավասար չափաբաժիններով խառնել15-20 տոկոսանոց թթվասերն ու 30 տոկոսանոց սերուցքը: Ստացված խառնուրդը լցրեք հերմետիկ փակվող տարայի մեջ ու 12 ժամ պահեք սենյակային ջերմաստիճանի պայմաններում, ապա ևս 24 ժամ տեղադրեք սառնարանում: Վերջ. կրեմ-ֆրեշը պատրաստ է:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0