Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում - 4 Հոկտեմբերի 2023 - Հ24
/ Տնտեսական / Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում

Տեխնոլոգիական աջակցություն ֆերմերներին. «Էլեկտրական հովիվներ»՝ սահմանապահ Վահանում

04.10.2023   12:18 634 Տնտեսական

Գյուղի զարգացումը բխում է քաղաքի շահերից, նոր տեխնոլոգիաների ներդրումն էլ նպաստում է հոգսերի կրճատմանն ու մայրաքաղաք-մարզեր զարգացման տարբերությունը մեղմելուն: Դրանում համոզված են հեռավոր մարզերում ապրող, հատկապես՝ սահման պահող գյուղացիները: Գեղարքունիքի մարզի Վահան գյուղում անասնապահությամբ զբաղվելը հեշտ չէ․ գյուղի աշխարհագրական դիրքն իր կանոններն է թելադրում: Խոշոր եղջերավորներինն արոտավայր թողնելը ռիսկեր է պարունակում. պետական սահմանն անցնելու դեպքում կենդանիների վերադարձն անհնար է դառնում: Այդ ամենից խուսափելու համար ֆերմերները ստիպված են լինում կամ ամբողջ օրը հետևել կենդանիներին, կամ էլ զգալի գումարի դիմաց արոտավայր տանող վարձու աշխատող փնտրել:

Ֆերմեր Պավել Բալյանը հաշվարկել է տարիների ընթացքում իր կրած նյութական վնասի չափը: Տարեկան կտրվածքով այն կազմում է կես միլիոն դրամ: Մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրումը կարևորող Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագրի շնորհիվ նրա հոգսը թեթևացել է, հույսերն արդարացել են․ կորուստներ չի ունեցել, կենդանիներին էլ շուրջօրյա ռեժիմով հսկելու կարիք չի եղել: Խոշոր եղջերավորների հսկողությունն այժմ իրականացվում է «էլեկտրական հովիվների» օգնությամբ:

«Տարեկան մինչև 500 000 դրամի վնաս եմ կրել, բայց սրա շնորհիվ էլ չեմ կրի: Մի քանի տարվա մեջ վեց կով եմ կորցրել, որից մեկն՝ անցյալ տարի: Մի հատն էլ սահմանն է անցել: «Էլեկտրական հովիվը» շատ է թեթևացնում հոգսերը: Նախ՝ անասունը չի գնում հարևանի դաշտ, նույն տարածքում մնում է: Գալիս եմ արոտավայր, չեմ փնտրում՝ ու՞ր կորավ, ու՞ր գնաց, սահմանն անցա՞վ կամ մնա՞ց, գիշերը գայլե՞րը կերան: Պահող կար, պիտի փողը տայի, որ էդ մարդն իմ անասունը պահեր: Տասը հորթ ունեմ, ես պիտի ծախսեի ամսական 30 000 դրամ, բայց չեմ ծախսում: Հիմա «էլեկտրական հովիվն» է պահում, ես էլ հանգիստ իմ մյուս գործերով եմ զբաղվում: Գալիս էին, կպչում էին, հոսանքը խփում էր, հետ էին գնում: Հիմա արդեն սովորել են. գալիս են, հենց լարը տեսնում են, հետ են գնում, չեն էլ կպչում: Արդեն սովորել են, որ դա իրանց վնաս է, չեն էլ մոտենում»,- պատմում է Պավել Բալյանը:

Էլեկտրական ցանկապատն աշխատում է բարձր լարմամբ, սակայն ցածր ամպերաժով: Արդյունքում կենդանիները ֆիզիկապես չեն տուժում, այլ տհաճություն զգալով այլևս չեն մոտենում ցանկապատված տարածքներին: Ֆերմերներն արդյունավետ են համարում Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) համատեղ ծրագիրը: Դրա իրական արդյունքն անասնապահությամբ զբաղվելն է՝ առանց կենդանիների կորստի: Շարժական «էլեկտրական հովիվները» տեղից տեղ տանելու և շատ արագ նոր տարածք ցանկապատելու հնարավորությունը թույլ է տալիս, ցանկության դեպքում, փոխել կենդանիների արոտավայրը:

Սահմանամերձ գյուղերն ուշադրության կենտրոնում պահելու Վիվա-ՄՏՍ-ի ռազմավարությունը Վահանում զգացել են 2008 թվականից. այդ տարի գյուղի գազատարի կառուցման անհրաժեշտություն կար:

Ավելի ուշ՝ 2014 թվականին, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) հետ համատեղ, գյուղի մանկապարտեզում տեղադրվել է արևային ջրատաքացուցիչ: Իսկ արդեն 2015 և 2016 թվականին աշխատանքներ են տարվել գյուղի լուսավորության ստեղծման ուղղությամբ: Տեղադրվել է արտաքին լուսավորության 94 լուսատուով լուսադիոդային (LED) համակարգ: Ծրագրերի իրականացման արդյունքում լուսավորվել է մոտ 2700 մ երկարությամբ տարածք:

Հայաստանի հեռահաղորդակցության առաջատար օպերատորն առաջնորդվում է բիզնես շահն ու պատասխանատվությունը չտարանջատելու սկզբունքով:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0