«UNLIM Basic». անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով - 30 Հունվարի 2025 - Հ24
/ Տնտեսական / «UNLIM Basic». անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով

«UNLIM Basic». անսահմանափակ ինտերնետ՝ 3500 դրամով

30.01.2025   16:22 15834 Տնտեսական

Viva-ի «UNLIM Basic» սակագնային պլանը բոլոր նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից:

Աշխարհում կատարվող իրադարձություններին հետևելու, երաժշտություն ունկնդրելու, տարատեսակ տեսանյութեր դիտելու և տարբեր մեսենջերներով հաղորդակցվելու առումով համացանցն անգերազանցելի գործիք է՝ իր անսահմանափակ հնարավորություններով: Ժամանակակից աշխարհում ինտերնետն արդեն ոչ թե պարզապես կապի միջոց է, այլ կենսական անհրաժեշտություն։ Viva-ն հոգում է, որպեսզի ապահովի նաև այդ ամենից անկաշկանդ օգտվելու հնարավորություն: Տեսանյութ

Բաժանորդների նախասիրություններն ու կարիքներն ուսումնասիրելով՝ ընկերությունը շարունակաբար մշակում է լուծումներ, որոնք ապահովում են ազատ և անսահմանափակ կապ՝ ավելի հասանելի դարձնելով առցանց հաղորդակցումը, ինքնակրթությունը և ժամանցը։ Այսպես է մշակվել նաև «UNLIM Basic» սակագնային պլանը, որպեսզի բաժանորդներն այլևս չմտածեն ծախսվող ՄԲ-երի մասին և օգտվեն ինտերնետից առանց սահմանափակումների:

«Մեր բաժանորդներն օրեցօր ավելի քիչ են օգտվում ավանդական ձայնային ծառայություններից և նախընտրում են ինտերնետը՝ հաղորդակցության ու շփման համար։ Այս միտումը շարունակվում է արդեն մի քանի տարի, և մենք մշտապես արձագանքում ենք  նմանատիպ փոփոխություններին՝ ներկայացնելով նորարար լուծումներ: Viva-ն առաջարկում է «Unlim Basic» սակագնային պլանը, որը նրանց համար է, ովքեր ինտերնետը գերադասում են զանգերից:  Սա լավագույն ընտրությունն է նրանց համար, ովքեր կարևորում են հարմարավետ, հասանելի և ազատ հաղորդակցությունը թվային դարաշրջանում»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«UNLIM Basic» սակագնային պլանը նախատեսված է առավելապես ինտերնետի միջոցով շփումը նախընտրող կանխավճարային և հետվճարային բաժանորդների համար:

Սակագնային պլանը ներառում է՝

 

  • անսահմանափակ ինտերնետ

 

  • 200 րոպե խոսելաժամանակ՝ Viva-ի ցանցի ներսում, ՀՀ բոլոր օպերատորների, ՄՏՍ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի և Հնդկաստանի ցանցեր զանգերի համար, ինչպես նաև 300 SMS՝ դեպի ՀՀ բջջային ցանցեր

 

  • հիմնական րոպեների փաթեթը սպառելուց հետո 10 000 ներցանցային րոպե խոսելաժամանակ:

 

Սակագնային պլանի արժեքը 3500 դրամ է՝ կանխավճարային բաժանորդների դեպքում՝ 30 օրվա, իսկ հետվճարայինների՝օրացուցային 1 ամսվա համար:

 

Ինչպե՞ս ակտիվացնել «UNLIM Basic»-ը:

Կանխավճարային տարբերակն ակտիվացնելու համար անհրաժեշտ է ուղարկել *208*3500# հրահանգը, իսկ հետվճարայինը՝ «Արագ» ծառայությամբ (*198*3500#) կամ այցելելով Viva-ի սպասարկման կենտրոն։

«UNLIM Basic». ինտերնետը քո շուրջը


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0