«Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից - 11 Սեպտեմբերի 2024 - Հ24
/ Տնտեսական / «Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից

«Վիրտուալ ԱՀԿ». բիզնեսը կառավարելու արդյունավետ գործիք՝ Viva-ից

11.09.2024   19:11 432 Տնտեսական

Եթե ունեք բիզնես, կատարել եք զգալի ներդրում և ակնկալում եք հնարավորինս սեղմ ժամկետներում ցանկալի արդյունք արձանագրել, կիրառե՛ք գործընթացները կառավարելու ճկուն գործիքներ: Հաճախորդի հետ շփումը, գոհունակության բարձր ցուցանիշ ապահովելը և աշխատակիցների կատարողականը վերլուծելը բիզնես գործընթացների միայն մի մասն են կազմում: Բաց թողնված զանգերը, օրինակ` կարող են հաճախորդ կորցնելու և եկամուտների կրճատման պատճառ դառնալ: Մինչդեռ հնարավոր է նվազագույն ջանքերով արդյունավետ և համակարգված բիզնես կառավարում իրականացնել: Դրանում  համոզվել են Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ» (Վիրտուալ ավտոմատ հեռախոսակայան) ծառայությունից օգտվող կորպորատիվ հաճախորդները՝ տարբեր ոլորտի ընկերություններ:

Սպասարկման ոլորտում գործունեություն իրականացնող «PoPuti» (ՊոՊուտի) ընկերությունը շուրջ մեկ տարի օգտվում է Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ» ծառայությունից: Ուղևորների և վարորդների հանդիպման հարթակ հանդիսացող ընկերությունն իր բիզնեսում արդեն դրական դինամիկա ունի. ավտոմատ հեռախոսային կայանը հրաշալի կերպով օգնում է կառավարել հաճախորդների հետ հարաբերություններն ու բարձրացրել աշխատանքի արդյունավետությունը:

«Viva-ի «Վիրտուալ ԱՀԿ»-ն փրկություն էր մեր գործի համար, որովհետև եկել-հասել էինք մի վիճակի, որ շատ կորուստներ էինք ունենում: Մեծ գումար էինք ներդրել և այդ կորուստների պատճառով գումար գրեթե չէինք աշխատում: Viva-ի ԱՀԿ-ն ճիշտ ժամանակին մեզ օգնության հասավ. մոտ 30-35% բիզնես աճ ենք ունեցել: Մի տարի էլ չկա, երևի ինը ամիս ենք օգտվում», - ասել է «PoPuti» ընկերության համակարգող Ավետիս Ավետիսյանը:

Viva-ի կորպորատիվ հաճախորդները կարևոր առավելություն են համարում մեկ գործիքով բազմապրոֆիլ աշխատանք կատարելու հնարավորությունը: Ֆիքսված բջջային համակցման տեխնոլոգիայի՝ FMC-ի (ԷՖ-Էմ-Սի) շնորհիվ կորպորատիվ հեռախոսահամարները միանում են վիրտուալ ԱՀԿ-ին և ապահովում՝

  • սպասման ռեժիմով զանգերի ընդունում՝ անկախ քանակից,
  • ձայնային ողջույն և խոսակցությունների ձայնագրում՝ բարձրակարգ սպասարկման համար,
  • զանգերի բաշխում և բաց թողնվածների վերահսկում՝ հետադարձ զանգեր կատարելու համար,
  • վիճակագրություն՝ վեբ-ինտերֆեյսի և բջջային հավելվածի միջոցով:

Զանգերի վիճակագրությանն ու աշխատանքի համակարգմանը հնարավոր է հետևել անկախ գտնվելու վայրից՝ և՛ համակարգչով, և՛ բջջային հավելվածով: Ղեկավար կազմին հաջողվում է լիարժեք ներգրավվել բիզնեսի կառավարման բոլոր օղակներում և կենտրոնանալ ոչ միայն կազմակերպչական, այլև բիզնես այլ գործընթացների վրա:

«Ուզում եմ նշել, թե ինչքանով է հեշտացել մեր աշխատանքը «Վիրտուալ ԱՀԿ»-ն ունենալուց հետո: Անընդհատ կորցնում էինք զանգեր, կորցնում էինք հաճախորդներ, իսկ հիմա չունենք ոչ մի բաց թողնված զանգ. Վիրտուալ ԱՀԿ-ի մեր էջում շատ արագ տեսնում ենք բաց թողնված զանգերը և կապ ենք հաստատում:  Հաջորդ շատ կարևոր արդյունքը, որը դրական է անդրադարձել մեր բիզնեսի վրա, զանգեր ձայնագրելու հնարավորությունն է: Դա մեզ հնարավորություն է տալիս բարձրացնել մեր մատուցած ծառայություների որակն ու հաճախորդների գոհունակության ցուցանիշը», - ասում է «PoPuti» ընկերության տնօրեն Աստղիկ Մայիլյանը:

Վիրտուալ ավտոմատ հեռախոսակայանն ինտեգրված է Հայաստանի և ԱՊՀ-ի՝ հաճախորդների հետ հարաբերությունների կառավարման խոշորագույն համակարգերին՝ CRM-ներին (Սի-Ար-Էմ): Դրանք տվյալների հետ աշխատող գործիքների համալիրներ են, որոնք թույլ են տալիս ավտոմատացնել, օպտիմալացնել և մեծացնել բիզնես-գործընթացների արդյունավետությունը այնպես, որ հաճախորդների հետ հարաբերություններն առավել արդյունավետ դառնան՝ հիմնվելով յուրաքանչյուր հաճախորդի ցանկության վրա:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0