Viva. 5G ինտերնետը ռոումինգում - 25 Հունվարի 2025 - Հ24
/ Տնտեսական / Viva. 5G ինտերնետը ռոումինգում

Viva. 5G ինտերնետը ռոումինգում

25.01.2025   20:13 295 Տնտեսական

Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է ևս մեկ հնարավորություն․ 5G ինտերնետը ռոումինգում։ Ծառայությունը գործում է շուրջ 30 երկրում, այդ թվում՝ ընկերության բաժանորդների շրջանում ամենասիրված ուղղություններ դարձած Իտալիայում, Գերմանիայում, Հունաստանում, Վրաստանում, Չերնոգորիայում և Իսպանիայում։

Տեսանյութ՝ https://fb.watch/xjnu9IbtjV/

Այժմ արտերկիր մեկնելիս՝ բաժանորդները կարող են օգտագործել աշխարհում ամենաարագ անլար տեխնոլոգիան և մի շարք երկրներում զգալ գերարագ բջջային ինտերնետի առավելությունները՝ առանց SIM-քարտը փոխելու:

«Բջջային կապի շատ բաժանորդներ ցանկանում են օգտվել 5G առաջադեմ ծառայության հնարավորություններից, անկախ նրանից, թե որտեղ են։ 5G ռոումինգի շնորհիվ, Viva-ի բաժանորդները կկարողանան ոչ միայն մնալ կապի մեջ, այլև օգտվել 5G ցանցի բոլոր առավելություններից՝ բովանդակության ակնթարթային ներբեռնումից, բարելավված որակով տեսազանգերի հնարավորությունից՝ առանց հեռարձակումների ժամանակ ձայնի և պատկերի նվազագույն հապաղման: Մեր հաճախորդները կկարողանան օգտվել ինտերնետից առավել հարմար և արագ տարբերակով։ Վստահ ենք, որ 5G ռոումինգի շնորհիվ մեր հաճախորդների ճանապարհորդությունները կդառնան էլ ավելի հաճելի և հարմարավետ, իսկ կապը՝ ավելի հուսալի»,- ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

Viva-ն իր բաժանորդներին առաջարկում է «ՎՈՅԱԺ» ինտերնետ ռոումինգի ծառայությունը 1  կամ 30 օր ակտիվացման հնարավորությամբ: Ակտիվացումը՝ «My Viva» հավելվածի և USSD-ի միջոցով։ Բացի դրանից՝ հավելվածի առցանց չաթի միջոցով ճանապարհորդության ամբողջ ընթացքում կարելի է ստանալ լիարժեք աջակցություն: Viva-ն գնահատում է բոլորի ժամանակը և ձգտում ճանապարհորդության պլանավորումը դարձնել հնարավորինս պարզ և հարմարավետ: «My Viva» հավելվածը կարող եք ներբեռնել Google Play-ից կամ Apple Store-ից:

Viva-ի՝ «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման սրահի աշխատակիցները նույնպես կարող են օգնել Ձեզ ռոումինգի ակտիվացման հարցում։

Վերջում մի քանի խորհուրդ Viva-ից՝ ռոումինգի ընթացքում մեգաբայթերը խնայելու և գերվճարումներից խուսափելու համար.

  • Ներբեռնե՛ք «My Viva» հավելվածը,
  • ճամփորդելուց առաջ անջատեք ավտոմատ թարմացումները և սինխրոնացումները․ հավելվածների ավտոմատ թարմացումները շատ ինտերնետ են սպառում:
  • նախքան Ձեր ճանապարհորդությունը մտածե՛ք, թե ինչ ծառայություններից եք օգտվելու և նախապե՛ս ներբեռնեք բոլոր անհրաժեշտ հավելվածները. քարտեզներ, աուդիո ուղեցույցներ, հյուրանոցների և ավիատոմսերի ամրագրման ծառայություններ, փոխարժեքի հաշվիչ, տաքսի ծառայություն:

Viva-ն բոլորին մաղթում է բարի ճանապարհ և  բազում հաճելի պահեր ճանապարհորդության ընթացքում։

Viva… 5G ինտերնետը ռոումինգում` քո շուրջը։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0