Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն - 10 Դեկտեմբերի 2024 - Հ24
/ Տնտեսական / Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն

Viva. հակակոռուպցիոն արդյունավետ քաղաքականությունը՝ թվային ընկերության մրցակցային առավելություն

10.12.2024   14:45 255 Տնտեսական

Viva-ն հասել է մեծ հաջողությունների՝ դառնալով Հայաստանի տեղեկատվական և հեռահաղորդակցային տեխնոլոգիաների (ՏՀՏ) շուկայի առաջատարը։ Այսօր ընկերության պորտֆոլիոն ներառում է շատ ոլորտներ՝ ավանդական կապի ծառայություններից մինչև թվային նորարարական ծառայությունների և նախագծերի լայն շրջանակ:

Viva-ի երկարաժամկետ հաջողության հիմքում թափանցիկությունն ու ազնիվ գործընկերային հարաբերություններն են։ Մեզ վստահում է ավելի քան երկու միլիոն հաճախորդ, մեր գործընկերները, բաժնետերերը, աշխատակիցներն ու հասարակության լայն շրջանակներ: Այս երկարամյա վստահության հիմքում Viva-ի գործարար անթերի էթիկան է, որը հիմնված  է օրենսդրության պահանջների և գործարար բարեվարքության համաշխարհային լավագույն սկզբունքներին ու չափանիշներին խստորեն հետևելու վրա: Viva-ն ՏՀՏ ոլորտում առաջատար է ոչ միայն բաժանորդների և եկամուտների, այլ նաև կառավարման և միջազգային չափանիշներին համապատասխան բիզնես էթիկայի առումով: Դեկտեմբերի 9-ը նշվում է որպես Կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օր։

Ամենակարևոր ձեռքբերումը, որ արձանագրել է Viva-ն կայուն զարգացման ոլորտում՝ առաջին անգամ Հայաստանում ներդրված՝ հակակոռուպցիոն  կառավարման ու կաշառակերության  կանխարգելմանն  ուղղված  համակարգերի համապատասխանությունն է ISO 37001  և  ISO 19600 միջազգային ստանդարտներին: Սա ամրագրվել է ընկերությանը շնորհված վկայականներով՝ «International Compliance Association» մասնագիտացված կազմակերպության կողմից իրականացված աուդիտորական ստուգման արդյունքնում:

Բացի դրանից՝ առաջին անգամ Հայաստանում, Viva-ն հրապարակել է կորպորատիվ  պատասխանատվության տարեկան  զեկույց՝ հիմնված GRI (Global Reporting Initiative) համաշխարհային  հեղինակավոր  կառույցի  սահմանած ստանդարտների վրա: Զեկույցը չի սահմանափակվում ընկերության  սոցիալական  ու  բնապահպանական գործունեության  նկարագրությամբ: 

Viva-ի գործունեությունը կառուցված է ինստիտուցիոնալ հիմքերի՝ Կորպորատիվ պատասխանատվության ISO 26000 և տեղեկատվական անվտանգության ISO 27001 համաշխարհային ուղեցույցների վրա: Այդ հիմքերն են՝ տեղեկատվական անվտանգությունն ու տվյալների գաղտնիությունը, էներգիայի  չվերականգնվող ռեսուրսների արդյունավետ օգտագործումն ու խնայողությունը՝ արևային  էներգիայի  օգտագործման շնորհիվ, գործարար  էթիկան, համայնքների  զարգացումը, ռիսկերի կառավարման  համար  նախատեսված  համակարգերը և այլն:

«Թափանցիկության, բիզնես էթիկայի, հաճախորդամետության, պատասխանատվության և հաշվետվողականության չափանիշների ինստիտուցիոնալացումը կարևոր նախապայման է հակակոռուպցիոն արդյունավետ համակարգի գոյության և, ի վերջո, երկարաժամկետ հեղինակության համար: Շատ կարևոր է գիտակցել, որ հակակոռուպցիոն քաղաքականության միջազգային չափանիշների ներդրումն առաջին հերթին ուղղված է տարբեր ռիսկերի վաղ հայտնաբերմանը։ Այստեղ նույնպես կիրառելի է կյանքի համընդհանուր բանաձևը. խնդիրները պետք է կանխել նախքան դրանց՝ ճգնաժամի  վերածվելը։ Բիզնեսի տեսանկյունից, ISO 37001 և ISO 19600 միջազգային ստանդարտներին համապատասխանելը նաև ընկերությանը տալիս է մրցակցային մեծ առավելություն: Մենք պատրաստ ենք մեր փորձը կիսելու այլ ընկերությունների հետ, որոնք նույնպես հետաքրքրված են միջազգային գործիքների կիրառմամբ՝ առողջ և թափանցիկ կառավարում ապահովելու հարցում»,- ասում է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0