Viva-ի հետ անսահմանափակ ինտերնետնէ՛լ ավելի մատչելի է դարձել
Ժամանակակից աշխարհում ինտերնետը պարզապես անհրաժեշտություն է, իսկ շատերի համար՝ կենսակերպ։ Այդ պատճառով մեկ տարի առաջ Viva-ն գործարկեց «UNLIM» սակագնային պլանը, որն ընկերության բաժանորդներին տալիս է ինտերնետից անսահմանափակ օգտվելու հնարավորություն։ Այսօր «UNLIM»հետվճարային սակագնային պլանն ընկերության բաժանորդների համար դարձել է է՛լ ավելի մատչելի՝ ամսական ընդամենը 3900 դրամ` նախկին 4500 դրամի փոխարեն։
Viva-ի ամենապահանջված սակագնային պլաններից է, և այն Հայաստանում բեկումնային դարձավ շուկայում անսահմանափակ ինտերնետիհասանելիությանառումով։ Հաշվի առնելով սակագնային պլանի հանդեպ բաժանորդների մեծ հետաքրքրությունը՝Viva-ն որոշեց իր բաժանորդների համար «UNLIM»հետվճարային սակագնային պլանը դարձնել է՛լ ավելի հասանելի, որպեսզի նրանք կարողանան ազատորեն շփվել, դիտել տեսանյութեր, լսել երաժշտություն և կարդալ նորություններ՝ առավել շահավետ պայմաններով: Մեզ միշտ հաջողվել է հաճելիորեն զարմացնել հաճախորդներին», - ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։
Ստորև ներկայացված ենայն հավելվածները, որտեղ«UNLIM»հետվճարայինսակագնային պլանիցօգտվողներն առավել շատ ժամանակ են անցկացնում:
Այսպես՝ առաջին տեղում YouTube-ն է, որին հաջորդում էInstagram-ը։ Facebook-յան օգտատերերնինտերնետի ծավալի օգտագործման ցուցանիշովերրորդ տեղում են,իսկ TikTok-ի երկրպագուները՝ չորրորդ։ Հնգյակը եզրափակում են Telegram-յան օգտատերերը։
«UNLIM»-ը մեծամասամբ նախընտրում են միջին տարիքի բաժանորդները, մասնավորապես՝2 5-ից34 և 35-ից 44 տարիքային խմբի բաժանորդները: 18-ից 24 տարիքային խմբի բաժանորդները սպառում են 30%-ով ավելի շատ ինտերնետ, քան մյուս տարիքային խմբերում ընդգրկվածները:
Հետաքրքրական է նաև, որայս սակագնային պլանում բաժանորդների 65 տոկոսը տղամարդիկ են:
Անսահմանափակ ինտերնետից բացի, հետվճարային«UNLIM»-ը ներառում է 900 րոպե խոսելաժամանակ՝ ցանցի ներսում, դեպի ՀՀ ցանցեր, ԱՄՆ, Կանադա, Հնդկաստան, ինչպես նաևՄՏՍ Ռուսաստան, և 450 SMS հաղորդագրություն դեպի ՀՀ բջջային ցանցեր ուղարկելու հնարավորություն։
Ավելիմանրամասն՝ Viva-ի ֆեյսբուքյանպաշտոնականէջում: