Viva-ի՝ «RED»-ը հասավ Սյունիքի մարզ. նոր գործընկեր՝ Հայաստանի հարավում - 26 Փետրվարի 2025 - Հ24
/ Տնտեսական / Viva-ի՝ «RED»-ը հասավ Սյունիքի մարզ. նոր գործընկեր՝ Հայաստանի հարավում

Viva-ի՝ «RED»-ը հասավ Սյունիքի մարզ. նոր գործընկեր՝ Հայաստանի հարավում

26.02.2025   14:21 4824 Տնտեսական

Viva-ն շարունակում է շահավետ ծառայություններ առաջարկել իր բաժանորդներին՝ տեխնոլոգիական լուծումների և կոնվերգենտ փաթեթների հիման վրա: Մարզերում ընդլայնվում է «RED»-գործընկերների՝ ինտերնետ և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող ընկերությունների շրջանակը, իսկ բաժանորդների շրջանում աճում է գոհունակության ցուցանիշը: Նորարար տեխնոլոգիաներից և «բոլորը մեկում» հնարավորությունից օգտվելու հերթը սյունեցիներինն է:  Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Գորիս քաղաքում, «RED»-գործընկեր է դարձել MegaNet ընկերությունը, որը Viva-ի հետ զարգացնում  է սեփական ցանցը: Տեսանյութ

Այսպիսով՝ «RED»-ն արդեն հասանելի է 7 մարզում (Սյունիք, Վայոց ձոր, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Շիրակ) և մայրաքաղաքի՝ մի քանի վարչական շրջանում:

Գործընկեր կազմակերպությունների ղեկավարները շրջայցով եղել են Գորիս քաղաքում և ազդարարել համագործակցության մեկնարկի մասին: Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանն այցելել է առաջին երեք բաժանորդներին և պլանշետներ նվիրել նրանց:

«Մեկ տարի էլ չի անցել այն օրվանից, երբ Viva-ն հայտարարեց իր նոր նախաձեռնության՝ «RED» հարթակի մասին: Մոտեցման հիմքում հաճախորդամետությունն է, մարզերում նոր տեխնոլոգիաների ներդրման ու զարգացման հեռանկարը, նոր հարթակի կիրառմամբ՝ բաժանորդներին ճկուն և հարմարավետ լուծում առաջարկելը: Այսօր կարող ենք արձանագրել, որ նորարար այս մոտեցումն արդարացված և հաջողված է: Համագործակցության աննախադեպ հարթակը կայացել է: Արդեն ունենք ֆիքսված ինտերնետի և հեռուստաալիքների ծառայություններ մատուցող՝  «RED» 3 գործընկեր և այդ սակագնային պլանի շրջանակում ծառայություն ենք մատուցում 7 մարզում, ինչպես նաև մայրաքաղաքի վարչական մի քանի շրջանում: Ուրախ ենք Սյունիքում «RED»-ի գործարկման համար: Այն ընտանիքներին ներկայացվող շահավետ փաթեթ է: Սպասեք մեզ նաև մյուս մարզերում՝ այլ գործընկերների հետ: Հարթակը բաց է մեր պահանջները բավարարող ընկերությունների համար»,-ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

«RED»-ը համագործակցության կարևոր հարթակ է տեխնոլոգիաների համակցման, մարզերում՝ ենթակառուցվածքների կառուցման և համաչափ զարգացման տեսանկյուններից: Որպես բաժանորդին ներկայացվող առաջարկ՝ «RED»-ը ճկուն լուծում է հարմարավետությունը գնահատող ընտանիքների համար:

«RED»-ի բաժանորդները մեկ փաթեթով կարող են օգտվել Ֆիքսված ինտերնետից, բջջային կապից և ինտերնետից, «Kinodaran»-ից, «Иви» օնլայն կինոթատրոնից և դիտել հետաքրքրությունների լայն շրջանակ ներկայացնող՝ շուրջ 150 հեռուստաալիք: ՀՀ այլ օպերատորների կանխավճարային և հետվճարային բաժանորդները ևս, ցանկության դեպքում, կարող են միանալ «RED»-ին՝ օգտվելով համարի տեղափոխության ծառայությունից:

«RED»-ը գործընկերային հրաշալի հարթակ է: Այն կարևոր է Սյունիքում ֆիքսված և շարժական ինտերնետային ծառայություններ մատուցող՝ MegaNet ընկերության և մեր ընդհանուր բաժանորդների համար: Սա մեզ թույլ է տալիս հեռահաղորդակցության ոլորտում առավել ճկուն մոտեցում դրսևորել: Դրա արդյունքից օգտվող բաժանորդները մեկ փաթեթով ստանում են անհրաժեշտ բոլոր ծառայությունները՝ մատչելի գներով։ «RED»-ը, վստահաբար, կարևոր առաջարկ է հեռավոր և սահմանամերձ մարզի բնակիչների համար: Բարի երթ այս նախագծին»,- ասել է MegaNet ընկերության տնօրեն Նարեկ Մալինցյանը:

«RED» սակագնային պլանից օգտվելու համար Viva-ի կանխավճարային բաժանորդները կարող են ուղարկել իրենց նախընտրած տարբերակի USSD հրահանգը: Նախատեսված է նաև «RED» սակագնային պլանի ընթացիկ փաթեթից մեկ այլ փաթեթի անցում կատարելու հնարավորություն: Առավել մանրամասն տեղեկություն կարող եք գտնել այստեղ:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0