Վիվա-ՄՏՍ. Հայտարարություն - 19 Հունիսի 2021 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. Հայտարարություն

Վիվա-ՄՏՍ. Հայտարարություն

19.06.2021   13:10 77267 Տնտեսական

Ս.թ. հունիսի 4-ին Վիվա-ՄՏՍ-ի կողմից տարածած հայտարարության մեջ ընկերությունն արդեն իսկ կտրականապես հերքել է նույն օրը լրատվամիջոցներից մեկի հրապարակման մեջ տեղ գտած պնդումները, թե իբր ընկերությունը ներգրավված է նախընտրական քարոզարշավում կամ գործընթացներում:

Այսօր՝ հունիսի 17-ին, նույն լրատվամիջոցի կողմից կրկին տարածված նմանատիպ պնդումների առնչությամբ, թե իբր Վիվա-ՄՏՍ-ն իր աշխատակիցների շրջանում իրականացնում է քաղաքական քարոզարշավ և ընդհուպ՝ իբր կարգադրում է աշխատակիցներին մասնակցել հանրահավաքների, ընկերությունը վերահաստատում է իր՝ հունիսի 4-ին տարածած հայտարարության մեջ տեղ գտած գնահատականները, այն է՝ Վիվա-ՄՏՍ-ի վերաբերյալ այսօրինակ հրապարակումների բովանդակությունը իրականությանը չի համապատասխանում,
լիովին կեղծ է ու շինծու:

Վիվա-ՄՏՍ-ն իր ավելի քան 15-ամյա գործունեության ողջ ընթացքում, ի հեճուկս նմանօրինակ լուրերի ու անհիմն մեղադրանքների, արդեն իսկ ապացուցել է, որ երբևիցե չի ներգրավվել քաղաքական գործընթացներում կամ քարոզարշավներում: Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

Վիվա-ՄՏՍ


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0