Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ - 27 Նոյեմբերի 2023 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը ԵՊՀ-ում հանդես եկավ դասախոսությամբ

27.11.2023   13:51 15428 Տնտեսական

Թվային վերափոխումն (Digital Transformation) այսօր ամբողջությամբ փոխել է բիզնեսի կառավարման ձևը՝ փորձարկելով ու ներմուծելով նոր տեխնոլոգիաներ և վերանայելով ընդհանուր խնդիրներին ներկայիս մոտեցումները։ Ներկայում այն տեխնոլոգիական հիմք է ստեղծում՝ իրականացնելու ավելի բարդ բիզնես գործընթացներ և արագացնել դրանք շատ ավելի արագ, ինչը կենսական նշանակություն ունի անընդհատ զարգացող տնտեսությունում կայուն աճ ապահովելու համար։ Ժամանակակից աշխարհում սա անխուսափելի փուլ է, որը ցանկացած բիզնեսի և պետության հաջողության գրավականն է։ Թվայնացումը պետք է դիտարկել որպես անհրաժեշտություն, ոչ թե նախապատվություն:

Երևանի պետական համալսարանում Վիվա-ՄՏՍ ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը հանդես եկավ հենց այս թեմայի շուրջ՝ «Բիզնեսի թվայնացումը Հայաստանի Հանրապետությունում» խորագրով բաց դասախոսությամբ։ Դասախոսության ընթացքում ընկերության գլխավոր տնօրենը մի քանի օրինակով ներկայացրեց, որ կախված ծառայությունից և ապրանքատեսակից՝ թվային փոխակերպումը կարող է իրականացվել արժեքի շղթայի այս կամ այն փուլում։

Դասախոսության ընթացքում Ա․ Ավետիսյանը խոսել է բիզնեսի թվայնացման՝ որպես զարգացման ժամանակակից ռազմավարական ուղղության մասին: Նա նաև անդրադարձել է թվային աշխարհում ընկերության նշանակալի ձեռքբերումներին։

«Վիվա-ՄՏՍ-ը հեռահաղորդակցության օպերատորից անցում է կատարել թվային ծառայություններ մատուցող ընկերության։ Թվային փոխակերպումը տեխնոլոգիական հիմքի ստեղծումն է՝ ավելի զարգացած բիզնես լուծումների ներդրման հնարավորության համար։ Վերջին տարիներին մեր ընկերությունը մեծ փորձառություն է ձեռք բերել   թվայնացման ոլորտում և մենք պատրաստ ենք կիսել մեր փորձը։ Այս տարի Վիվա-ՄՏՍ-ը գործարկել է 5G ցանցը, ինչն ավելի բարձր հարթության վրա կդնի մեր IoT և թվային լուծումները և դրական կերպով կանդրադառնա Հայաստանի տնտեսության վրա», - նշել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0