Վիվա-ՄՏՍ. մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ - 16 Մարտի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ

Վիվա-ՄՏՍ. մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ

16.03.2022   20:50 41130 Տնտեսական

Մամուլի հաղորդագրություն

Վիվա-ՄՏՍ-ի ցանցի հուսալիության բարձրացմանն և հնարավորությունների ընդլայնմանն ուղղված մեծածավալ միջոցառումների շրջանակներում, մարտի 16-ի` լույս 17-ի գիշերը, կիրականացվեն ցանցի վերազինման աշխատանքներ: 

Աշխատանքները տարվելու են գիշերային ժամերին, ցանցի նվազագույն ծանրաբեռնված ժամանակահատվածում՝ սկսած ժամը 02։00-ից, բաժանորդներին անհարմարություններից հնարավորինս զերծ պահելու նպատակով: Աշխատանքները նպատակ ունեն բավարարել տեխնոլոգիաների նկատմամբ` շուկայի ակնկալիքներն ու աճող պահանջարկը:  

Արդիականացման աշխատանքների իրականացման ընթացքում, ծառայություններից օգտվելիս՝  հնարավոր են 4G/LTE ցանցի ընդհատումներ Երևանում և մարզերում, 3G ցանցի ընդհատումներ Արարատի ու Վայոց ձորի մարզերում, ինչպես նաև՝ տվյալների փոխանցման ու ձայնային ծառայությունների ընդհատումներ Երևանի առանձին վարչական շրջաններում: Նաև հնարավոր են մուտքային և ելքային կարճ հաղորդագրությունների ուղարկման և ստացման հապաղումներ, մինչև բաժանորդները նորից գրանցվեն ցանցում` փոխելով իրենց գտնվելու վայրը:

Վիվա-ՄՏՍ-ի շուրջօրյա գործող զանգերի կենտրոնն աշխատելու է ուժեղացված ռեժիմով: Ընկերության բաժանորդային սպասարկման թվային հարթակները (ֆեյսբուքյան էջ, մեսենջեր) նույնպես պատրաստ են ցուցաբերել անհրաժեշտ աջակցություն:
 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 5
    Հյուրեր. 5
    Անդամներ. 0