Վիվա-ՄՏՍ. պարզաբանում թերթերից մեկի տարածած՝ իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկությունների վերաբերյալ - 6 Փետրվարի 2024 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ. պարզաբանում թերթերից մեկի տարածած՝ իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկությունների վերաբերյալ

Վիվա-ՄՏՍ. պարզաբանում թերթերից մեկի տարածած՝ իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկությունների վերաբերյալ

06.02.2024   20:16 13518 Տնտեսական

Թերթերից մեկն այսօր գործընկեր կայքերի միջոցով տարածել է Վիվա-ՄՏՍ-ին վերաբերող՝ իրականությանը չհամապատասխանող, հիմնազուրկ տեղեկություններ, որոնք ավելի ճշգրիտ՝ կարելի է որակել որպես ասեկոսե:

Առայժմ չենք անդրադառնա այսօրինակ ապատեղեկատվություն տարածելու դրդապատճառներին: Կանդրադառնանք միայն հրապարակման մեջ տեղ գտած կետերին՝ վճարած հարկերին, գործունեության արդյունքներին ու կապի որակին:

Կապի որակն ունի գնահատման հստակ չափանիշներ և անանուն աղբյուրներին հղում տալն արժանահավատ չէ: Ընկերությունը հարկ է համարում նշել, որ շարունակաբար ընդլայնում է բջջային ծածկույթն ու նաև հզորացնում արդեն իսկ գործող հիմնական կայանները՝ ներդնելով ավելի առաջադեմ տեխնոլոգիաներ: Այսպես՝ Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում 2023 թ-ը նշանավորվեց առաջին անգամ 5G ցանցի կոմերցիոն ներդրումով՝ Երևանի փոքր կենտրոնում ու Գյումրիում: Նաև 2023 թվականի ընթացքում Վիվա-ՄՏՍ-ը կատարել է վերազինման լայնամասշտաբ աշխատանքներ՝ ուղղված 4G/LTE ցանցի արդիականացմանը: 2023-ի վերջի դրությամբ Վիվա-ՄՏՍ-ի կողմից կառուցվել է 4G/4G+ տեխնոլոգիայով գործող՝ ավելի քան 170 բազային կայան՝ Հայաստանով մեկ: Արդյունքում՝ 4G/4G+ ծածկույթը հասանելի է դարձել բնակչության 99.6%-ին: 2023-ին Վիվա-ՄՏՍ-ը կոմերցիոն հիմունքներով գործարկել է նորարարական VoLTE և Wi-Fi Calling ծառայություններ, որից օգտվում է ձայնային ծառայություններից ակտիվ օգտվող բաժանորդային բազայի կեսը:

Թերթն ապատեղեկատվություն է հրապարակել 2022 թ-ին և 2023 թ-ին Վիվա-ՄՏՍ-ի վճարած հարկերի տարբերության մասով: Ըստ այդմ՝ տարբերությունը ոչ թե 300 միլիոն դրամ է, ինչպես նշել է թերթը, այլ 185 միլիոն դրամ: Սա հիմնականում պայմանավորված է 2023 թվականի օրենսդրությամբ նախատեսված աշխատավարձի եկամտային հարկի դրույքի 1% նվազմամբ:  ԱԱՀ գծով վճարումներն աճել են 4 % կազմակերպության եկամուտների աճին զուգահեռ:

Թերքը, չգիտես ինչու՝ նաև չի նշել է, որ 1000 խոշոր հարկատուների ցանկում բոլոր օպերատորներից մշտապես ամենաբարձր հորիզոնականը զբաղեցնող Վիվա-ՄՏՍ-ը նաև այս տարի է գլխավորում օպերատորների ցանկը՝ ամենաբարձր ցուցանիշով՝ զբաղեցնելով 13-րդ հորիզոնականը: Հրապարակված ցանկում ամենամոտ մրցակից բջջային օպերատորը 6 հորիզոնականով ներքևում է՝ 19-դ տեղում՝ վճարելով Վիվա-ՄՏՍ-ից 3.3 միլիարդ դրամով պակաս հարկ, իսկ մյուս մրցակիցը նույնպես զիջում է՝ 13 հորիզոնականով ներքև է՝ զբաղեցնելով 26-րդ տեղը՝ վճարելով 6.6 միլիարդ դրամով պակաս գումար: Վիվա-ՄՏՍ-ն իր մրցակիցների համեմատ վճարել է, համապատասխանաբար շուրջ 21% և 42 % ավելի շատ հարկ: 

Տարեցտարի վճարված հարկերի տեսանկյունից Վիվա-ՄՏՍ-ն արձանագրում է կայուն դինամիկա, ինչն ընկերության կայուն աճի վկայություն է: Նաև հորդորում ենք այսուհետ օգտվել պաշտոնական աղբյուրներից՝ https://src.am/am/getMenusContents/120

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները ստանում են մրցակցային բարձր աշխատավարձ, և 2023 թ-ի համար ըստ կատարողականի վճարված տարեկան պարգևավճարի գումարը եղել է ավելի շատ, քան 2022-ի համար վճարված պարգևավճարի գումարը: Սա ինքնին խոսուն փաստ է կազմակերպության արդյունավետության վերաբերյալ: 


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 3
    Հյուրեր. 3
    Անդամներ. 0