Վիվա-ՄՏՍ-ը դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը - 31 Օգոստոսի 2022 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ-ը դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը

Վիվա-ՄՏՍ-ը դիմում է Ազգային անվտանգության ծառայությանը

31.08.2022   12:00 125708 Տնտեսական

Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ Ոստիկանություն՝ «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու համար։

«Ժողովուրդ» օրաթերթն ու փոխկապակցված armlur.am կայքը համառորեն շարունակում են տարածել հրապարակումներ առ այն, թե իբր ««ՄՏՍ Հայաստան» ՓԲ ընկերությունն ադրբեջանցիներին բջջային քարտեր է տրամադրել (բաժանել)»: 

Սույնով Վիվա-ՄՏՍ-ը դիմում է ՀՀ կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության ծառայություն, ՀՀ դատախազություն ու ՀՀ ոստիկանություն՝  «Ժողովուրդ» օրաթերթի ու armlur.am կայքի հրապարակումները որպես հանցագործության մասին հաղորդում ընդունելու խնդրանքով՝ պարզելու համար թե լրատվամիջոցն այդ ի՞նչ փաստերի է տիրապետում և տեղեկատվական ինչպիսի՞ աղբյուրներից է օգտվում/տիրապետում, որ հաշվի չառնելով Վիվա-ՄՏՍ-ի բազմատիվ հերքումները և պարզաբանումները, ինչպես նաև հենց լրատվամիջոցի կողմից հրապարակված՝ ԱԱԾ-ից վերջինիս ստացած պատասխանն առ այն, որ (մեջբերում)՝ ««ՄՏՍ Հայաստան» ընկերությունը, այնպես էլ ՀՀ-ում գործող մյուս բջջային օպերատորներն Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակիցներին, Ադրբեջանի քաղաքացիներին, ադրբեջանական անձնագրեր ունեցող անձանց հեռախոսահամարներ չեն վաճառել», համառորեն շարունակում է պնդել, թե իբր սոցհարցումների համար Վիվա-ՄՏՍ-ի կողմից տրամադրած հեռախոսահամարներն օգտագործվել են ադրբեջանցիների կողմից՝ ՀՀ քաղաքացիներից ազգային անվտանգությանը վերաբերող կարևոր տեղեկություններ կորզելու նպատակով: 

 Վիվա-ՄՏՍ-ը հայտնում է պատրաստակամություն՝ աջակցելու իրավապահ մարմիններին՝ նշված հարցի բազմակողմանի և ամբողջական քննության գործում։ 

Ընկերությունը տեղեկացնում է, որ այլևս չի արձագանքելու «Ժողովուրդ» օրաթերթի/armlur.am փոխկապակցված կայքի նույնաբովանդակ շարունակական հրապարակումներին, համարելով դրանք ընթերցողների նկատմամբ ոչ այլ ինչ, քան տեղեկատվական մանիպուլացում և Վիվա-ՄՏՍ-ի գործարար համբավն արատավորելու փորձ ու տեղեկատվական շանտաժ:  

Վիվա-ՄՏՍ


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 2
    Հյուրեր. 2
    Անդամներ. 0