Վիվա-ՄՏՍ-ը՝ ընթերցասիրության մշակույթի տարածմանն աջակցող ընկերություն/ - 19 Փետրվարի 2024 - Հ24
/ Տնտեսական / Վիվա-ՄՏՍ-ը՝ ընթերցասիրության մշակույթի տարածմանն աջակցող ընկերություն/

Վիվա-ՄՏՍ-ը՝ ընթերցասիրության մշակույթի տարածմանն աջակցող ընկերություն/

19.02.2024   18:24 674 Տնտեսական

Գործունեության մեկնարկից՝ 2005 թվականից մինչև օրս Վիվա-ՄՏՍ-ն առաջնորդվում է հանրային ընկալման մեջ մշակույթ ձևավորելու սկզբունքով: Դրա դրսևորման ակնհայտ փաստերից է պատասխանատու բիզնես լինելուն զուգահեռ սերունդների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը:

Վիվա-ՄՏՍ-ում կարողանում են գնահատել գրքի դերն ու ինքնազարգացման կարևորությունը: Ամենայն հայոց բանաստեղծի՝ Հովհաննես Թումանյանի ծննդյան օրը հրաշալի հնարավորություն է կազմակերպության ներսում փոքրիկ տոն կազմակերպելու համար: Տեխնոլոգիաների զարգացումն ու նորարարական լուծումները թույլ են տալիս ընթերցել նաև էլեկտրոնային տարբերակով, սակայն կան գիրքը ֆիզիկապես շոշափելու կողմնակից և ընթերցանության ավանդական մեթոդին նախապատվություն տվող աշխատակիցներ: Վիվա-ՄՏՍ-ի ժողովասրահում հավաքվել են միմյանց գիրք նվիրել ցանկացողները: Նվիրող-ստացող «զույգերը» ձևավորվել են պատահականության սկզբունքով: Տոնին գրավչություն հաղորդելու համար պահպանվել է ընտրված «զույգերի» գաղտնիության սկզբունքը, սակայն ցանկալի նվեր մատուցելու համար գիրք գնողին են փոխանցվել ընթերցող գործընկերոջ նախասիրությունները՝ ոճն ու հրատարակության լեզուն: Միջոցառմանը նախորդել է հարցաշար- մրցույթ, որի հաղթողներն արժանացել են նաև գլխավոր տնօրենի նվերներին ու հավաստագրերին:

«Վաղվա օրն ստեղծվում է այսօր, և դա անհերքելի փաստ է: Զարգացման հիմքում այդ բանաձևն է, որն իրականացնում են կրթված ու բանիմաց մարդիկ: Ոչինչ այնքան արդյունավետ և հետևողական չի նպաստում մարդու համակողմանի զարգացմանը, որքան՝ ընթերցանությունը: Նախասիրությունները կարող են լինել տարբեր. մենք ենք ընտրում ուղեղին տրվող սնունդը: Ցանկալի է, որ այն լինի որակյալ, կրթող, լայն մտահորիզոն ձևավորող և մարդասիրություն դաստիարակող, որովհետև այդ գիտելիքը տարիներ անց արտացոլում է գտնում մարդու գործերում: Զարգացած տեխնոլոգիաների դարում, դա առավել արագ ու մատչելի է դարձել: Մեծ գործերի համար պարզապես ցանկություն և գիտելիք է պետք: Մենք շարունակում ենք գնալ այդ ճանապարհով՝ հիշելով մեծ բանաստեղծի պատգամը. «Երնեկ նրան, ով իր գործով կապրի՝ անվերջ, անդադար»», - ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը:

Գրքի նկատմամբ վերաբերմունքն ու ընթերցասիրությունը խթանելը Վիվա-ՄՏՍ-ում դրսևորվում է ոչ թե կոնկրետ մեկ անգամ նշվող միջոցառման շրջանակներում, այլև տարիների հստակ ռազմավարությամբ ու ծրագրերով: Հեռահաղորդակցության առաջատար օպերատորին հաջողվել է կարևոր ներդրում ունենալ ոչ միայն ընթերցասիրության խթանման ուղղությամբ, այլև հրատարակել հսկայական ժառանգություն փոխանցող գրքերի իր շարքը: Ընթերցողների շրջանում առավել սիրվածներից է դարձել Համահայկական աշխարհագրական ասոցիացիայի գործընկերությամբ հրատարակված «Աշխարհի հայերը» գրքաշարը։ Դրանցում ներկայացված են աշխարհի հայկական հուշարձանները (4 հատոր), հայ երաժիշտները (2 հատոր), հայ նկարիչները (2 հատոր), հայ կինոգործիչները (2 հատոր), ազդեցիկ հայ կանայք (2 հատոր) և բարերարները (1 հատոր):

Շարունակելով գիրք կարդալու խթանմանն ուղղված համագործակցությունը, Վիվա-ՄՏՍ-ն ու «Զանգակ» գրատունը պատրաստել են 15% զեղչ գրքերի ողջ տեսականու համար՝ Գիրք նվիրելու օրվա առիթով: Զեղչը գործելու է փետրվարի 17-ից 23-ը «Զանգակ» գրատան բոլոր մասնաճյուղերում:

Զեղչը կարելի է ստանալ «My Viva-MTS» բջջային հավելվածում հասանելի բարկոդի միջոցով, որն անհրաժեշտ կլինի ներկայացնել «Զանգակ» գրատանը՝ գնում կատարելիս: «My Viva-MTS» հավելվածը հասանելի է «Play Store»-ում և «App Store»-ում:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 7
    Հյուրեր. 7
    Անդամներ. 0