Viva-ն արձանագրում է ամպային ծառայությունների աճող պահանջարկ - 10 Հոկտեմբերի 2024 - Հ24
/ Տնտեսական / Viva-ն արձանագրում է ամպային ծառայությունների աճող պահանջարկ

Viva-ն արձանագրում է ամպային ծառայությունների աճող պահանջարկ

10.10.2024   18:07 413 Տնտեսական

Տեխնոլոգիաների զարգացմանը զուգահեռ ամբողջ աշխարհում աճում է ամպային ծառայությունների պահանջարկը, և Հայաստանը դրանից անմասն չի մնում:

2018 թվականից Հայաստանում ամպային ծառայությունների տրամադրման գործում իր հստակ դիրքն է գրավել Viva ընկերությունը՝ ամպային ծառայությունների ամենատարբեր և նորարարական փաթեթները ներկայացնելով հայաստանյան շուկայում: Viva-ն հայաստանյան առաջին օպերատորն է, որն իրականացրել է տեղեկատվական անվտանգության կառավարման ISO/IEC 27001 ստանդարտների պահանջները: Ներկայում Viva-ում ներդրված են ISO/IEC 27001/2022 պահանջները:

«Մեծ տվյալներ գեներացնող ամենախոշոր ընկերություններն այսօր առողջապահական հաստատություններն են: Մեր հարթակը տեղադրված է Viva-ի ամպային ենթակառուցվածքում, և մենք կարողանում ենք տվյալների և ծառայությունների բարձր հասանելիություն ապահովել: Նախկինում ընդունված էր տվյալներն անպայման հիվանդանոցում պահել, բայց ժամանակի ընթացքում ամպային տեխնոլոգիաները հնարավորություն տվեցին դրանք ապահով պահել վիրտուալ տարածքում և էֆեկտիվորեն ընդլայնել. տվյալներն ինչքան մեծանում են, այնքան ենթակառուցվածքը կարող է ապահովել այդ տվյալների հասանելիությունը: Իրականում ի՞նչն է լավ ամպային տեխնոլոգիաներում: Վերջին տեխնոլոգիաներն են օգտագործվում, որպեսզի հնարավոր լինի ապահովել կրկնակի պահուստավորում և խուսափել տվյալների կորստից, ինչը կրիտիկական է առողջապահական տվյալների համար: Երկրորդը՝ այն համապատասխանում է անվտանգության միջազգային ստանդարտներին: «HiCare» թվային հարթակի հիմնական նպատակն է բարելավել բժշկական ծառայությունների որակը և ծախսարդյունավետությունը», - ասում է «Care Technologies» ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Ղուլյանը:

Viva-ի ենթակառուցվածքները նոր են և համապատասխանում են միջազգային բոլոր ստանդարտներին: Պահուստային էլեկտրամատակարարումն իրականացվում է երկկողմանի առանձնացված ենթակայաններից սնուցման միջոցով, տեղադրված են պահուստային դիզելային գեներատորներ և անխափան հիմնական և պահուստային սնուցման աղբյուրներ (UPS), ինչի շնորհիվ հնարավոր է լինում ապահովել շուրջօրյա անխափան էլեկտրասնուցում։ Առկա են հովացման, հրդեհաանվտանգության, ինչպես նաև տեսադիտարկման ժամանակակից համակարգեր և անհրաժեշտ ենթակառուցվածքներ կիբերհարձակումներից պաշտպանության համար:

Viva-ի ամպային ծառայություններից օգտվող կազմակերպությունները տարեցտարի ավելանում են: 2020 թվականին համավարակով և տեխնոլոգիաների կտրուկ զարգացմամբ պայմանավորված` Viva-ի ամպային ծառայություններից օգտվողների քանակում գրանցվել է 18 տոկոս աճ: Ամենաբարձր աճը՝ 40 տոկոս, գրանցվել է 2022 թվականին՝ պայմանավորված ՏՏ շուկայի աշխուժացմամբ, երբ ոլորտի բազմաթիվ կազմակերպություններ տեղափոխվեցին և/կամ մասնաճյուղեր բացեցին Հայաստանում: Viva-ի ամպային ծառայություններն օգտագործողների 19 տոկոսը կազմում են ՏՏ ոլորտի ընկերությունները, 37 տոկոսը ամենատարբեր ծառայություններ մատուցողներն են: Եռյակը եզրափակում են վաճառքի ծառայություններ մատուցող կազմակերպությունները:

Վերջին տարիներին Viva-ի ամպային ծառայություններից օգտվողների ցանկում ավելանում են բժշկական հաստատությունները, ինչը պայմանավորված է բժշկական ոլորտում թվային տեխնոլոգիաների զարգացմամբ:

Viva-ն հաճախորդներին առաջարկում է ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված հետևյալ լուծումները.


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0