ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի - 27 Դեկտեմբերի 2019 - Հ24
/ Տնտեսական / ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի

27.12.2019   10:00 75620 Տնտեսական

ՎիվաՍել-ՄՏՍ-ն արժանացել է «Որակի նշան 2019» մրցանակի՝ «Հեռահաղորդակցության ոլորտի կայուն զարգացմանը նպաստելու, նորագույն տեխնոլոգիաների, նոր ստարտափերին, գաղափարներին աջակցելու համար» անվանակարգում:

2019 թվականի ընթացքում որակական ու մասնագիտական բարձր ցուցանիշներ արձանագրած մասնագետներն ու ընկերություններն ընտրվել են՝ հիմք ընդունելով հետազոտությունների, սոցիոլոգիական հարցումների, ինչպես նաև՝ հանրության ու սպառողների շրջանում կատարված ուսումնասիրությունների արդյունքները:

«Որակի նշան 2019» մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 20-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում կազմակերպված հանդիսավոր արարողության ընթացքում:

Մասնագետների ու ընկերությունների ընտրությունն ու մրցանակաբաշխությունը իրականացվել են «Որակի նշան» ընկերության կողմից:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0