Wi-Fi Calling արտերկրում, ինչպես տանը - 1 Ապրիլի 2025 - Հ24
/ Տնտեսական / Wi-Fi Calling արտերկրում, ինչպես տանը

Wi-Fi Calling արտերկրում, ինչպես տանը

01.04.2025   18:58 12421 Տնտեսական

Արտերկիր մեկնելիս մարդիկ փնտրում են լավագույն և առավել մատչելի լուծումներ՝ էժան ավիատոմսեր, հարմարավետ հյուրանոցներ և, իհարկե` կապի ամենից հարմար ու մատչելի ծառայություն: Wi-Fi Calling-ը հենց այդ ծառայությունն է: Այն հասանելի է բացառապես Viva-ի բաժանորդներին: Տեսանյութ  

Արտերկրում Wi-Fi Calling ծառայությունից օգտվելիս՝ բոլոր զանգերի ու SMS-ների համար կիրառվում են ընթացիկ սակագնային պլանով սահմանված սակագներն ու ծառայությունների ներառումները:

Գործարկումից շատ չանցած՝ Wi-Fi Calling-ը գնահատվել ու լայն տարածում է ստացել Viva-ի բաժանորդների շրջանում: Ընդամենը 1 տարում արտերկրում Wi-Fi Calling օգտագործողների թիվը կրկնապատկվել է, իսկ ձայնային թրաֆիկը աճել է երեք անգամ՝ սահմանելով նոր ռեկորդ:

Ի՞նչ է Wi-Fi Calling-ը

  • Զանգը կատարվում ու ստացվում է Wi-Fi ցանցի միջոցով` առանց բջջային ցանցի անհրաժեշտության:  
  • Արտերկրից զանգեր կատարելու ու ստանալու դեպքում՝ նույն սակագները, ինչ Հայաստանում:
  • Անվճար մուտքային զանգեր:
  • Անվճար ակտիվացում:
  • Օգտագործման համար հավելյալ գումար չի գանձվում:

Ի՞նչպես օգտվել Wi-Fi Calling-ից

Wi-Fi Calling ծառայությունից օգտվելու համար անհրաժեշտ է

  • Wi-Fi Calling ֆունկցիայով հեռախոս:
  • ակտիվացնել Wi-Fi Calling ֆունկցիան հեռախոսի կարգավորումներում:
  • Միանալ ցանկացած Wi-Fi ցանցի:
  • (Խորհուրդ է տրվում) Ակտիվացնել «Ինքնաթիռի ռեժիմ»-ը (Airplane/Flight mode)

Այսպիսով՝ արդեն անցյալում են «Արագ ասեմ, որ շատ գումար չգնա» կամ «սպասիր՝ մեսենջերով զանգեմ, հանգիստ խոսենք» արտահայտությունները: Կարիք չկա փնտրելու այլընտրանքային կապի միջոցներ:

Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալու և ուղարկելու նորարար լուծումը մշակել է Viva-ն՝ որպես իր բաժանորդների համար նախատեսված բացառիկ ծառայություն:

Իրավիճակներ, երբ Wi-Fi Calling-ի միջոցով SMS ստանալն ու ուղարկելը պարզապես անհրաժեշտություն է

  • Քարտային/բանկային գործարքների վերաբերյալ SMS ծանուցումներ:
  • Վարկային վճարումների մասին հիշեցումներ:
  • Այլ կարևոր SMS հաղորդագրություններ՝ արտերկրում ռոումինգ չունենալու դեպքում:

Wi-Fi Calling. մշտական կապ հայրենիքի հետ՝ հայկական սփյուռքի համար

Wi-Fi Calling-ի շնորհիվ սփյուռքի մեր հայրենակիցները կարող են շարունակել օգտվել իրենց հայկական համարից, անկախ գտնվելու վայրից, և խոսել հարազատների հետ նույն սակագներով, ինչ Հայաստանում, ստանալ և ուղարկել SMS-ներ:

Հետաքրքիր փաստեր

Wi-Fi Calling-ից արտերկրում առավել ակտիվ օգտվում են "Samsung" (66%) և "Apple" (30%) սարքերով:


ՀԱՎԵԼՅԱԼ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ


ՊԻՏԱԿՆԵՐ

Կիսվել սոցցանցերում

Որոնել
Մուտք
Կայքի գործընկերները
  • 4rd.am
  • ArmenLur.am
  • Վիճակագրություն

    Ընդամենը ակտիվ. 4
    Հյուրեր. 4
    Անդամներ. 0